«Ես այդ որոշման ժամանակ իրենց հետ չեմ եղել եւ վարվում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն, ով ի հեճուկս խմբակցության երեկվա որոշման, այսօր մասնակցում էր ՎՊ նախագահի ընտրություններին:
ԱԺ քառօրյա նիստին զուգահեռ խորհրդարանում մեկնարկել է ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի ընտրության քվեարկությունը: Երեկ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարեցին, որ քվեարկությանը չեն մասնակցելու, «Ժառանգությունը» դեմ կքվեարկի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի վերաբերմունքն այս առաջադրմանը դրական է:
Ընտրությունների ընթացքում նաեւ միջադեպ եղավ Հրանտ Բագրատյանի եւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի միջեւ: Վերջինիս վիրավորական թվաց այն, որ պատգամավորն իրեն թեթեւ հրեց, որպեսզի գնա դեպի քվեախցիկ:
Քվեարկության ընթացքի եւ այս միջադեպի մասին տեսանյութերը`քիչ ուշ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ