Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամորի տարածքի պեղումների կշարունակվեն հաջորդ տարի եւս

Նոյեմբեր 12,2013 12:46

Այսօր «Տեսակետ» ակումբում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ գիտական գծով, պատմ. գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը խոսեց «Հայ-լեհական արշավախմբի պեղումները եւ աշխատանքները Մեծամորում ու Զորաց քարերում (Քարահունջ)» թեմայով: Նա ներկայացրեց մ. թ. ա. 1-ին հազարամյակին վերաբերող մինչ այժմ անհայտ բացառիկ տեղեկություններ եւ նոր բացահայտումներ:

«Այս տարի մեր կազմակերպությունը եւ Վարշավայի համալսարանը պայմանագիր ստորագրեցին, որը ներառում էր համատեղ ծրագրերի իրականացում, պայմանագրի արդյունքն արդեն մենք տեսանք: Մեր գործընկերները իրենց հետ բերել էին որոշակի սարքավորումներ, ինչը դեր խաղաց մեր ուսումնասիրությունների ժամանակ»,- տեղեկացրեց Աշոտ Փիլիպոսյանը, նշելով, որ 2006 թվականից Մեծամոր հնավայրը չէր պեղվել: Իրենք, իրականացնելով այդ աշխատանքները, պարզել են, որ Միջնաբերդի տարածքը գոյատեւել է երրորդ հազարամյակից:
Դամբարանադաշտի այն հատվածը, որ դեռեւս ուսումնասիրված չէր, ուսումնասիրելիս խումբը գտել է նոր դամբարանակառույցների հետքեր, որոնց պեղումներն էլ իրականացվելու են հաջորդ տարի:
«Ամենահետաքրքիրը Մեծամորի քաղաքային մասում իրականացրած պեղումներն էին»,- ասաց Աշոտ Փիլիպոսյանը, նշելով, որ պեղումները ցույց տվեցին, որ գործ ունեն ոչ ցածր սոցիալական խավի բնակավայրի հետ:
Աշոտ Փիլիպոսյանը հավելեց, որ պեղումները շարունակվելու են հաջորդ տարի, լեհական կողմը աշխատանքից շատ գոհ է, իրենց ակնկալիքներից ավելի պատկեր է ստացվել, ինչի հետեւանքով հաջորդ տարի երեք անգամ ավելացվելու է լեհերի ներկայությունը այս պեղումներում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930