Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվայում, եւ ոչ միայն, մթնոլորտը հագեցած է հականերգաղթական տրամադրություններով»

Նոյեմբեր 12,2013 12:44

Բրյուլյովյան իրադարձությունները, անշուշտ, իրենց արձագանքը կգտնեն Ռուսաստանի ներքաղաքական կյանքում, մասնավորապես ներգաղթի կարգավորման գործում։ Ի՞նչ տեղի ունեցավ, և ինչի՞ կարող է հանգեցնել այդ ամենը. այս հարցերի շուրջ է «Իրատես de facto»-ի զրույցը մոսկվացի լրագրող Ռուբեն Հայրապետյանի հետ։

– Պարոն Հայրապետյան, ամեն սպանություն չէ, որքան էլ ցանկացած սպանություն ողբերգություն է, որ նման հասարակական հնչողություն է ստանում։ Սադրա՞նք էր սա։
– Բուն սպանությունը չէր կարող սադրանք լինել, իսկ այդ տգետ ու անհաս ադրբեջանցին՝ նման մասշտաբային գործողության գործիք։ Սակայն իր անասնական ամբիցիաների «մղումով» Զեյնալովի կատարած դանակահարությունը զուտ պատահականություն էր։ Ուրիշ հարց է, որ հասարակությունը սպասում էր նման մի միջադեպի։ Մոսկվայում, և ոչ միայն, մթնոլորտը հագեցած է հականերգաղթական տրամադրություններով, ու հանկարծ, ահա, «այդ լկտի ու ագրեսիվ կովկասցիները (կամ միջինասիացիները) սպանում են մեր անմեղ ռուս երիտասարդին (իմա՝ տեղացուն)»։ Եթե չսեթևեթենք՝ ռուսների վերաբերմունքը ներգաղթյալների նկատմամբ կարելի է որակել անհամակրություն, արհամարհանք, զզվանք, ատելություն և նմանատիպ այլ արտահայտություններով։ Ազերու անմիտ ոճրագործությունը սոսկ առիթ էր կուտակված դժգոհության ժայթքման համար։
– Բայց արդյո՞ք միայն ներգաղթյալներն են մեղավոր։
– Դուք վերջին անգամ ե՞րբ եք եղել կոնկրետ Մոսկվայում։
– Վաղուց չեմ եղել։
– Դե, ուրեմն, պատկերացրեք, ուր ոտք եք դնում՝ փողոց, շուկա, խանութ, ռեստորան, շինհրապարակ, ամենուր ներգաղթյալներ են, գերազանցապես՝ ապօրինի, գերազանցապես՝ ցածրորակ, հիմա արդեն գերազանցապես միջինասիացի։ Թող ռասիստական չհնչի (ինքս էլ շիկահեր չեմ), բայց այդ մահմեդական խառնամբոխի թողած արտաքին տպավորությունն անգամ տհաճություն է առաջացնում։ Քիչ է, որ սրանք որպես էժան աշխատուժ գրավում են տեղացիների աշխատատեղերը (1000 դոլարի աշխատանքը պատրաստ են կատարելու եռապատիկ էժան), ոչ մի հարկ չեն մուծում և այլն, դեռ մի բան էլ հանցագործությունների հիմնական դերակատարներ են՝ է՛լ գողություն, է՛լ բռնաբարություն, է՛լ սպանություն, թմրամիջոցներ…

Զրույցը՝ Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930