«Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը զգուշացնում է, որ թե պատկան մարմինները Կոմայգին չմաքրեն միասեռական մարմնավաճառներից, իրենք են միջամտելու:
Այսօր «Հենարան» ակումբում Սեւան Աղաջանյանն ասաց, որ իրենք մի խումբ երիտասարդներով գիշերային հերթափոխությամբ կվերահսկեն այգին, ակցիաներ կանցկացնեն եւ անձամբ կցրեն մարմնավաճառներին:
Նա նաեւ պատմեց, որ նոյեմբերի 6-ից կոմայգին միասեռական մարմնավաճառներից մաքրելու համար ստորագրահավաք են սկսել այգում, արդեն միացել են ավելի քան 3000 մարդ, այգու հարակից շենքերի բնակիչներն են ստորագրել, իսկ մոտ 300-ից ավելի երիտասարդ պատրաստվում է միանալ իրենց առաջիկա ակցիաներին:
Նրա խոսքով՝ ստորագրահավաքից հետո դիմել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, դեռ պատասխանի են սպասում:
Մինչեւ քաղաքապետից պատասխան ստանալը, նրանք հանդիպել են նաեւ կոմայգու պահակին, զրուցել հետ. «Նա դժգոհում էր, որ այգում դարպասներ գոյություն չունեն: Հետո պատմեց, որ մի քանի համսեռամոլների է մոտեցել, ասել է` գնացեք, նրանք էլ պատասխանել են` դու ով ես, սա զբոսայգի է, իրավունք ունենք կանգնել էստեղ»:
Սեւան Աղաջանյանի խոսքով, իրենք էլ են վերջին օրերին գիշերով հետեւել կոմայգու մարմնավաճառների գործողություններին, նկատել են, որ ոստիկանությունը չի վերահսկում այգին: Պահակն էլ պատմել է, որ միայն այն դեպքում են ոստիկանները գալիս, երբ երիտասարդներ գալիս են մարմնավաճառներին այնտեղից «լարելու». «Այսինքն, ոստիկանները գալիս են լարողներին լարելու»:
Շարժման անդամները նաեւ պահակից իմացել են, որ այգին քաղաքապետարանից վարձակալել են Աշոտ Ղուլարյանը` Տավուշի մարզպետի եղբայրը եւ Ղեւոնդ Ղուլարյանը:
«Բարեկարգման ոչ մի ծրագիր էլ այսքան տարի չեն ներկայացրել: Ցանկացել ենք նկարահանումներ անել այգում, չկա լուսավորություն, կարուսելները անմխիթար վիճակում են, կողպեքներ են դրված դրանց վրա, չեն աշխատում»,-ասաց Ս. Աղաջանյանը:
Սեւանը նաեւ անդրադարձավ երեկ նույնասեռական Անի ներկայացած մի աղջկանից ստացած նամակին, որով դիմել է իրենց, սպառնացել` չպայքարել իրենց դեմ` պնդելով. «Մենք շատ ենք, եթե ուզենք բոլորիդ կվտարենք»: Սեւան Աղաջանյանը նաեւ հստակեցրեց. «Մենք դեմ ենք կոմայգում մարմնավաճառների կանգնելուն, փորձում ենք պաշտպանել երեխաների իրավունքները եւ այգին վերադարձնել երեխաներին: Մենք հերթապահելու ենք եւ փորձելու ենք վտարել համասեռամոլներին այնտեղից: Գիշերային ակցիաներ ենք անցկացնելու: Ամեն մեկն ունի իր անձնական իրավունքը, նորմալ ենք վերաբերում համասեռամոլներին եւ համասեռամոլության դեմ չէ մեր պայքարը, այլ այգին մարմնավաճառությամբ զբաղվելու վայր վերածելուն ենք դեմ»:
Նրա խոսքով, Խորհրդային տարիներից են միասեռական մարմնավաճառները այգին գրավել, բայց այն ժամանակ, ըստ նրա, կոմայգին վերահսկվում էր ԱԱԾ-ի կողմից.«Իրենց գործն անում էին աչքով, ունքով իրար հասկացնելով, իսկ հիմա բացեիբաց է արվում եւ բոլոր ծառերի տալ պահպանակներ ու ներարկիչներ են թափված»:
Աղաջանյանը չբացառեց, որ ոստիկանները հնարավոր է համագործակցում են կոմայգու մարմնավաճառների հետ, բայց ասաց` փաստեր չունի. «Ոստիկանները չեն հասկանում ԵՄ համագործակցությունը, մտածում են` եթե նեղացնեն համասեռամոլ մարմնավաճառներին, պատասխանատվության կենթարկվեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սերժի մտերիմներից ինչ էիք սպասում:Ազգային ռազմավարական ծրագի*ր էին կազմելու հայոց կարծիքով:Կոմայգի ,,աշխատացնող,, տղերքին դա սազական չէ:Փող, աթոռ և վերջ:Շնորհավոր, բարոյական նկարագիրդ այս էջը, Ղուլարյան :Աչքդ լույս ՍՍարգսյան
YOU CANNOT HIDE AN EEL IN A SACK;MURDER WILL OUT;WHAT IS DONE BY NIGHT APPEARS BY DAY.
Ա.Ղուլարյան-“Հայոց պատմության փառավոր էջերից,,-քառահատոր, Երևան, ,,Տավուշ,,հրատարակչություն.
Ղեւոնդը Ղալումյան է , սակայն տարբերություն չկա Ղուլարյանների հետ, սրանք լումայի համար ծնողներին ու հայրենիքն էլ կվաճառեն: