Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարի ցավոք չենք կարողացել որևէ բան բերել Ջավախք, ոչ նրա համար, որ չենք ուզեցել կամ չունենք, այլ որոշ ձևական կողմեր կան». Լևոն Սարգսյան

Նոյեմբեր 12,2013 12:37

«Հարավային Դարպաս». Այս տարի «Փյունիկ» հիմնադրամը որոշ ձևական խնդիրների պատճառով չկարողացավ օգնել Ջավախքին:

Վերջին տարների ընթացքում «Փյունիկ» հիմնադրամը պարբերաբար աջակցում է Ջավախքի դպրոցներին տրամադրելով անհրաժեշտ գույք և գրենական պիտույքներ:

«Այս տարի ցավոք չենք կարողացել որևէ բան բերել Ջավախք, ոչ նրա համար, որ չենք ուզեցել կամ չունենք, այլ որոշ ձևական կողմեր կան, որոնք պետք է լուծվեն: Ես կարծում եմ, որ շուտով և Ջավախքի, և Վրաստանի ղեկավարությունը կլուծեն բոլոր ձևական հարցերը և մենք կկարողանանք ծրագրեր իրականացնել: Այս պահին մենք սահմանն անցնելու, այսինքն մաքսային խնդիրներ ունենք»,- ասաց «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը:
«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնի ցուցադրությունները Ախալքալաքում ընթացավ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

«Ոսկե ծիրանը բերել ենք Ջավախք, որպեսզի այստեղի բնակիչները ևս կարողանան մասնակիցը դառնալ արվեստի տոնին, որովհետև բոլորը չէ, որ հնարավորություն ունեն գնալ Երևան և մասնակցել կինոդիտումներին»,-նշեց փառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանը:

Աղունիկ Այվազյան, Ախալքալաք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930