Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արագ արձագանքման զորքերը պետք է տեղակայվեն հակամարտության գոտում»

Նոյեմբեր 12,2013 12:32

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է Ղազախստանի խորհրդարանի սենատոր, Ղազախստանի նախկին պաշտպանության փոխնախարար ՍԵՐԳԵՅ ԳՐՈՄՈՎԸ

– Ռուսական կողմը, ի դեմս գնդապետ Ռուզինսկու, հայտարարել է, թե ղարաբաղյան նոր պատերազմի դեպքում ՀԱՊԿ զորամիավորումը կներգրավվի գործընթացի մեջ։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք նման բան. ինչու եմ հարցնում, որովհետև մինչև հիմա նման միտք երբեք չէր հնչել։
– Խնդիրն այն է, որ կա ՀԱՊԿ պայմանագիր, որը նախատեսում է հետևյալը. անդամ երկրների կոնֆլիկտի դեպքում մնացած երկրները պարտավոր են օժանդակություն ցուցաբերել։ Ինչպե՞ս դա կընթանա, ես կդժվարանամ ասել, այնուհանդերձ, ըստ այդ պայմանագրի, արագ արձագանքման զորքերը պետք է տեղակայվեն կոնֆլիկտի գոտում, անկեղծ ասած, ես հիմա չեմ կարող ասել, թե որտեղ։
– Շատ փորձագետներ չեն բացառում, որ հնարավոր է ղարաբաղյան գոտում լինի բլիցկրիգ, ինչպես եղավ Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում։ Արևմտյան փորձագետները, ի դեպ, պնդում են, որ այդ բլիցկրիգը կարող է ձեռնտու լինել ռուսական կողմին։
– Շատ բան կարելի է կարծել։ Սակայն այսօր իրականությունն այն է, որ բոլոր ուժերը ներդրվում են, որ ղարաբաղյան կոնֆլիկտը լուծվի խաղաղ ճանապարհով։ Ոչ մեկին պատերազմ պետք չէ։ Կարծում եմ՝ Ադրբեջանը ևս առանձնապես հետաքրքրված չէ պատերազմով, նրան պետք չէ, որ մարդիկ զոհվեն։
– Իսկ ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է Ադրբեջանի անդամակցությունը Մաքսային միությանը։
– Չեմ կարծում։ Հայաստանն արդեն հայտարարել է, որ ցանկանում է անդամակցել այդ Միությանը, ՄՄ անդամները բարեհաճ են Հայաստանի այդ ցանկության նկատմամբ, իսկ Ադրբեջանն այս առնչությամբ ոչինչ չի ասել։
– Ասում են՝ Ղազախստանը չի ցանկանում, որ Ղարաբաղը ևս անդամակցի Մաքսային միությանը, ավելին՝ Ադրբեջանի դրդմամբ Ղազախստանը ցանկանում է հասնել նրան, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսային կետ դրվի։
– Բայց չէ՞ որ Ղարաբաղը չի հանդիսանում ինքնուրույն պետություն, ինչպե՞ս կարող է անդամակցել։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ես նման բան չեմ լսել։

Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930