Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Եթե Վարդանին «պադերժկա» անելով զբաղվենք, այնքան էլ լավ գործով զբաղված չենք լինի» (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2013 12:16

«Ցավոք չեն կարող ընդունել իրենց պարտությունը»,-անդրադառնալով Արարատ քաղաքի ընտրություններին, մասնավորապես` ԲՀԿ-ի թեկնածուի նկատմամբ ՀՀԿ-ի թեկնածուի հաղթանակին, այսպես արտահայտվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Շարունակելով թեման՝ պարոն Մինասյանը նշեց. «Փոքրիկ քաղաքի ընտրություններ են, որ քաղաքական նշանակություն չեն կարող ունենալ: Մարդիկ, որ ունեին վստահված անձինք և հանձնաժողովի անդամներ, կոնկրետ փաստ չունենալու պարագայում նորից դժգոհում են: Բայց պիտի ընդունել մի ճշմարտություն, որ դեռևս մեր հանրությունը չի կարողացել քաղաքացիական հասարակության հիմնական ներուժը ընդունել, որ պարտվողն ընդունի պարտությունը»:

Պարոն Մինասյանը նշեց, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից մեր հասարակությունը սպասելիքներ ունի: Aravot.am-ը պարոն Մինասյանից հետաքրքրվեց՝ կոնկրետ ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ և արդյոք ԼՂՀ հիմնախնդրի և Մաքսային միությանն անդամակցման հարցերը կքննարկվեն: Նա պատասխանեց. «Կտեսնենք, թե ինչպիսի քննարկումներ ու բացահայտումներ կլինեն: Կոնկրետացնել չեմ կարող, արդյոք այդ հարցերը կքննարկվեն, բայց տրամաբանությամբ չեմ կարող ասել, որ չեն բարձրացվի»:
Մեր մյուս հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ռուս նախկին դեսպան Կովալենկոյի այն դիտարկումը, թե եթե ՀՀ-ն ընտրի Եվրոպայի ճանապարհը, դա կլինի դժոխքի ճանապարհ, Մկրտիչ Մինասյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ էլ իրավունք ունի արտահայտելու իր տեսակետը: Բայց այն չի կարող վերջին ճշմարտություն համարվել, սակայն ինչպես ասվում է, ես համամիտ չլինելով այդ կարծիքի հետ՝ ուրախ եմ, որ մարդ իր կարծիքն է արտահայտում»:
Հարցին, թե մի տեսակ ՀՀ-ն ՄՄ-ի կազմում չեն ընկալում, օրինակ՝ Բելառուսի նախագահի հայտարարությունները, պարոն Մինասյանն այսպես արձագանքեց. «Աղբյուրը չեմ նշում, բայց վստահաբար ասում եմ, որ Բելառուսի հետ որևէ խնդիր չկա: Բայց, եթե ինչ-որ բան այնպես էլ չի հասկացվել, դա թյուրընկալման խնդիր է: Խնդիր կա Ղազախստանի հետ, բայց այն նախնական համաձայնություն տվել է»:
Շանթ Հարությունյանի հեղափոխության փորձի մասին էլ պարոն Մինասյանն ասաց. «Նա ծայրահեղական մարդ է իր տեսակով ու ցանկություններով, պիտի նրան ընդունել այնպես, ինչպես որ կա, այդ հեղափոխության ճանապարհը մեր ժողովրդի ճանապարհը չէ»:
Իշխան Զաքարյանի՝ պաշտոնում վերահաստատման մասին պարոն Մինասյանն այս դիրքորոշումն ունի. «Ենթադրենք մարդը որոշ բաների գույներ խտացրել է, բայց իրականության մեջ բացահայտումներ է արել: Եթե այդ քննադատության համար Իշխան Զաքարյանին չմիջնորդեինք և չառաջարկեինք նրա թեկնածությունը, պիտի ասեին, որ որևէ մեկը, երբ փորձում է ճշմարտություն ասել, հեռացնում են»:
Վարդան Պետրոսյանի հետ պատահած ավտովթարի մասին պարոն Մինասյանն ասաց. «Ախր այդ տաղանդավոր տղան, որով ես հպարտացել եմ, որ իմ ազգն ունի նման երիտասարդ…բայց այս դեպքում, եթե Վարդանին «պադերժկա» անելով զբաղվենք, այնքան էլ լավ գործով զբաղված չենք լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930