«Ռադիկալ տրամադրությունները ընդդիմության մեջ միշտ ներկա են եղել: Բայց այս բնույթի ռադիկալիզմը ժողովրդավարական հասարակության համար այնքան էլ ընդունելի չէ»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` անդրադառնալով Շանթ Հարությունյանի նախաձեռնած, չկայացած հեղափոխությանը:
Ալեքսանդր Մարգարովի խոսքով` ընդդիմության որոշ զանգված միշտ էլ պատրաստ է գնալ այդպիսի քայլերի, բայց դրանք, որպես կանոն արդյունք չեն տալիս եւ ընդհանուր օժանդակություն չեն ստանում:
«Կարող եք ուրախ լինել, որ մամուլի ազատությունը թույլ է տալիս ներկայացնել այն տեսակետներն ու կարծիքները, որոնք կան հասարակության մեջ»,- ավելացրեց Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով ակտիվիստների տարածած այն տեսակետին, թե ոստիկաններն էին մեղավոր, նրանք էին հրահրում եւ այլն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ