Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հեղափոխական առաջընթաց չի լինի

Նոյեմբեր 12,2013 11:59

Այսօր «Տեսակետ» ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը խոսեց արտաքին ու ներքին քաղաքական վերջին գործընթացների, զարգացումների Պուտինի այցի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպման մասին:

«Պաշտոնական հայտարարությունը դեռեւս գոյություն չունի Պուտինի այցի վերաբերյալ, բայց չի բացառվում, որ այդ այցը կարող է տեղի ունենալ, քանի որ Կրեմլի օրակարգում այն կա»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը, ավելացնելով, որ վերջին մեկ տարում ՌԴ տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ այդ մեսիջն ուղարկում էին մեզ, այսինքն, որ նման այց կարող է տեղի ունենալ:

Ալեքսանդր Մարգարովը, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, ասաց. «Հայտարարվել է, որ կարող է կայանալ երկու երկրների նախագահների հանդիպում: Փորձագետները չունեն ամբողջական ինֆորմացիա, թե ինչ կարելի է ակնկալել այս հանդիպումից: Վերջին տարիներին նախագահներն այդքան մոտ չեն եղել ,եւ այն մոտեցումը, որ ցուցաբերում է Ադրբեջանը, թույլ չի տվել որեւէ փաստաթուղթ ստորագրել: Տրամաբանական կլինի ենթադրել, որ այս հանդիպումը ճեղքում կլինի կոնֆլիկտի կարգավորման համար, բայց ուշագրավ է անդրադառնալ այն կոչերին, որ անում են համանախագահները` կապված փոխվստահության ձեւավորմանը: Դժվար կարելի է ակնկալել հեղափոխական առաջընթաց` կոնֆլիկտի կարգավորման համար: Կողմերը քաջ գիտակցում են, որ խնդրի կարգավորումը չունի ռազմական լուծում»:

Ալեքսանդր Մարգարովը հավելեց, որ կոնֆլիկտը, որի հետ գործ ունենք, նրա կարգավորումը կամ կարող է կրել ռազմական, կամ ռազմաքաղաքական, կամ էլ` քաղաքական բնույթ. «Ադրբեջանը գիտակցում է այն վտանգները, որոնք ասոցացվում են ռազմական լուծումներին: Կան սահմանափակումներ ռազմական գործողությունների վերսկսման համար, դրանք էլ վերաբերվում են կողմերի մարտունակությանը եւ այլն, որոնց դեպքում այդքան էլ ռեալ չէ սկսել ռազմական գործողություններ ու այն ավարտին հասցնել»:

Ալեքսանդր Մարգարովը, անդրադառնալով սահմանի լարվածությանը, ասաց, որ դա այն գործընթացն է, որ շարունակում է տարիների ընթացքում, ինչն էլ բացատրվում է լարվածության մթնոլորտի պահպանմամբ, որը դարձել է առօրյա:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930