Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները՝ «կուրացնող» գովազդի մասին

Նոյեմբեր 12,2013 11:49

Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներում տեղադրված գովազդային մոնիտորներն աչք ծակելու իրենց գովազդային նպատակին ծառայում են ավելին, քան անհրաժեշտ է. գիշերային երթեւեկության ժամերին դրանց սուր լուսարձակումը հաճախ շեղում է վարորդների ուշադրությունը, հաճախ էլ պարզապես աչք կուրացնում՝ ստեղծելով վթարավտանգ իրավիճակներ։ Այս իրողությունը մեզ դիմած վարորդների դժգոհությունն ու անհանգստությունն է առաջացրել։

Մեր մոտավոր հաշվարկներով՝ քաղաքի կենտրոնական փողոցներում շուրջ 10 մեծ եւ 15-ից ավելի միջին չափի լուսային– գովազդային մոնիտորներ կան։ Դրանք գիշերուզօր բավական արդյունավետորեն սփռում են տարատեսակ բովանդակության գովազդեր։ Ընդ որում, մոնիտորների թիվն գնալով մեծանում է։ Սակայն, ինչպես ասում են նման պարագաներում, «տիրոջ աչքը լույս»։ Իհարկե, այս մոնիտորների լույսը հատկապես գիշերային ժամերին լուսավորում է նաեւ վարորդների աչքերը, բայց սա արդեն այլ «աչքալուսանք» է՝ տհաճ, անհանգստացնող ու նույնիսկ վտանգավոր։

«Առանց այն էլ մայրաքաղաքում երթեւեկությունը բավականին լարված է, այս ամիսներին էլ ավելի շուտ են օրերը մթնում, ու ստացվում է՝ մութն ընկած ժամանակ ավելի շատ ենք վարում մեքենաները։ Այդ լուսային էկրանին, երբ թեկուզ մեկ ակնթարթ հայացք ենք ձգում, գիշերային մթության մեջ մի տեսակ կուրացնող էֆեկտ է ունենում, խառնվում ենք իրար, ու դիմացը լավ չի երեւում. բոլոր դժբախտ պատահարները հենց մեկ պահի մեջ են տեղի ունենում»,- «Ժողովուրդ»-ին իր մտահոգությունը հայտնեց տաքսու վարորդ Կարապետ Սիմոնյանը։

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ Բաղդասարյան says:

    Վարորդներին “կուրացնող” այդ ակնհայտ վտանգավոր մոնիտորների տեղադրումը խոսում է քաղաքապետարանի և հանրապետության կառավարման սիստեմում որոշումներ ընդունողների մակարդակի և դրդապատճառների մասին: Կառավարիչների այդպիսի մակարդակը ցանկացած ժողովրդի համար խ ա յ տ ա ռ ա կ ու թ յ ու ն է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930