Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բյուջեում միլիոններ չեն, այլ միլիարդներ

Նոյեմբեր 12,2013 11:41

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ՀՀ տնտեսությունն աճում է, իսկ կառավարությունն էլ, իր առջեւ դրած թիրախային խնդիրները լուծելով, առաջ է շարժվում:

– Պարոն նախարար, Ձեր ղեկավարած կառույցը սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեից 700 հազար դրամ կամ մոտ 1700 դոլար է ծախսել նախարարության նիստերի դահլիճի կահույքը թարմացնելու համար։ Որպես ֆինանսների նախարար, ով լավագույնս տեղյակ է երկրի ներկայիս ծանր ֆինանսական վիճակին մասին՝ ի՞նչ եք կարծում, արդյոք կարիք կար այս իրավիճակում նման ճոխություն թույլ տալ։

– Որպես ֆինանսների նախարար՝ ուզում եմ ասել, որ ե՛ւ նախարարության բյուջեն, ե՛ւ պետական բյուջեն ոչ թե 1 միլիոն, 500 հազար կամ 100 հազար դրամ է, այլ միլիարդներ, եւ այդ միլիարդներով պետությունը շատ ու շատ հարցեր է լուծում։

– Բայց այս ճգնաժամային պայմաններում, երբ ժողովուրդը բազմաթիվ խնդիրներ ունի, ըստ Ձեզ՝ ճի՞շտ է նման հարցեր լուծել, ասենք՝ 847 հազար դրամ՝ ավելի քան 2 հազար ԱՄՆ դոլար ծախսել վարագույրներ գնելու համար։ Ձեր աշխատասենյակի, ֆինանսների նախարարության վերանորոգման համար ծախսվել է մոտ 15 մլն դրամ։ Ինչպե՞ս եք բացատրում այդ ամենը։

– Առաջինը, նախ եւ առաջ Ձեր նշած դեպքը վարագույրները չեն, դա եղել է շատ մեծ կառույց, որտեղ Դուք էլ կարող եք գալ ու տեսնել, եւ կոնկրետ այդ դահլիճը, որը վերանորոգվել է, եղել է շատ անմխիթար վիճակում։ Այնտեղ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում ե՛ւ լրագրողների, ե՛ւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, եւ այդ դահլիճի վիճակն այնպիսին էր, որ անհրաժեշտ էր այդ վերանորոգումը։ Այդ դահլիճը մի փոքր մաքրվել, թարմացվել է, ուրիշ ոչ մի բան չի արվել։

– Միլիոններ են ծախսվում…

– Ի՞նչ միլիոններ, միլիոններ չեն ծախսվել, ֆինանսների նախարարությունը, համենայնդեպս, ոչ մի բան չի արել:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930