Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրենքը հստակ ասում է

Նոյեմբեր 12,2013 11:19

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրավիրված են խորհրդարան՝ պարզաբանումներ տալու, թե ինչու է շաբաթ օրը խոչընդոտվել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ Լեւոն Զուրաբյանի մուտքը՝ «Երեւան-կենտրոն» ՔԿՀ (ԱԱԾ մեկուսարան):

Այս մասին երեկ մեզ հայտնեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ Շաբաթ օրը ԱԱԾ-ում Շանթ Հարությունյանին տեսակցելուց հետո Փաշինյանը գնացել է «Նուբարաշեն» ՔԿՀ՝ հանդիպելու նոյեմբերի 5-ի հայտնի դեպքերից հետո կալանավորված մյուս անձանց հետ։ ՔԿՀ պետի տեղակալը, սակայն, ինչպես գրառել էր պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում, նրան հնարավորություն չի տվել տեսնել կալանավորվածներին։ Լեւոն Զուրաբյանին էլ, ինչպես նա երեկ հայտարարեց ԱԺ քառօրյայի մեկնարկին, թույլ չեն տվել տեսակցել Շանթ Հարությունյանի հետ։ «Բնական կյանքում հարց է առաջանում՝ ինչի՞ համար ենք մենք ընդունում այս օրենքները, եթե դրանք կյանքում չեն կիրառվում։ Ասվեց արդեն, որ ինձ հնարավորություն չի տրվել շաբաթ օրը մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ, մինչդեռ ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքը հստակ սահմանում է ԱԺ պատգամավորի այդ իրավունքը եւ ես ակնկալում եմ, որ դուք իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտեք եւ պարզաբանումներ եմ պահանջում կառավարության ղեկավարից եւ արդարադատության նախարարից»,- դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հետամուտ կլինի, եւ եթե օրենքը խախտվել է, կհրավիրեն համապատասխան գերատեսչության ղեկավարին եւ կփորձեն հասկանալ ու նաեւ գնահատական տալ:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930