shamshyan.com. Երեկ` նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գուրգեն Մուրադխանյանը, Երևան-Իջևան ավտոճանապարհի 89-րդ կմ հատվածի Դիլիջանի 5-րդ ոլորանում իր կողմից վարած Nissan Pathfinder մակնիշի 09 ՏԼ 455 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մետր գլորվելով հայտնվել անտառում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Մուրադխանյանը և ուղևորուհի Արտաշատ քաղաքի բնակիչ, 35-ամյա Վիոլետա Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում