Շախմատի Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը համառ պայքարում տանուլ տվեց Ուկրաինայի ընտրանուն:
Մեր հավաքականում Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը կեսական միավոր վաստակեցին, իսկ ահա չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Տիգրան Լ. Պետրոսյանը պարտություն կրեց:
Հինգերորդ տուրից առաջ մեր թիմը 5,0 թիմային միավորով առայժմ 16-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ