Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Լեհաստանի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում 1,5:2,5 հաշվով պարտվեց Լեհաստանին ու մրցաշարային աղյուսակում նահանջեց չորրորդ հորիզոնական:
Մեր թիմից հաղթանակ տարավ միայն երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի արեց, իսկ Լիլիթ Գալոյանը (նկարում) ու Մարիա Կուրսովան պարտություն կրեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ