Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած Հակոբյանների ընտանիքի փաստաբանը Մարատ Գինոսյանն է: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է նրա հետ: Հատվածներ հարցազրույցից
Դուք անձամբ արդարացվա՞ծ եք համարում կալանքի որոշումը:
Ես կարծում եմ՝ արդարացված է կալանքի որոշումը: Բավարարված կամ գոհ լինելը չի նշանակում, որ նրան կալանքի վերցնելով բավարարված կզգա, իրենք ուզում են, որ այդ մարդը իր պատիժը կրի: Ես արդարացված եմ գտնում այն առումով, որ հիմա Վարդան Պետրոսյանը չլիներ, ով ուզում է լիներ, մարդը հանցագործություն է, թեկուզ անզգույշ հանցագործություն է կատարել, բայց կյանք է խլել, իր գործողություններով մարդկանց կյանք է խլել:
Իսկ ձեր կարծիքով՝ վթարում Վարդան Պետրոսյանի մեղավորությունը ինչո՞ւմ է եղել: Իր փաստաբանը պնդում է, որ դերասանը ոչ արագ է վարել, ոչ քնել է ղեկին, ոչ էլ ալկոհոլ օգտագործած է եղել:
Կարդացեք նաև
Խմածությունը ոչ կարող եմ ժխտել, ոչ էլ հիմնավորել, որքանով որ դրա վերաբերյալ փորձաքննություն է նշանակված, դեռ մենք պատասխանը չունենք, նախաքննական մարմինը այդ պատասխանը չունի: Ինչ վերաբերում է արագին, նայելով վթարի ենթարկված մեքենային՝ «Նիվա» մակնիշի մեքենային, ուղղակի մխրճվել է, դանդաղ մեքենան չէր կարող բախման հետեւանքով այդպիսի բան առաջացներ, որ մտներ մեքենայի մեջ եւ դառնար մահվան պատճառ: Ես տեսնում եմ նրա մեղավորությունը, որ արագ է եղել, իսկ խմածության վերաբերյալ այս պահին որեւէ բան չեմ կարող ասել:
Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է վթարը եղել:
«Նիվան» կանգնած է եղել երթեւեկության գոտուց էլ դուրս, եթե երթեւեկության գոտուց դուրս մեքենան կանգնած է եւ մեծ արագությամբ հարվածում է, դա նշանակում է, որ անժխտելի է, որ Վարդան Պետրոսյանը չի խախտել կանոններ: Բախման հետեւանքով «Նիվայի» մեջ մխրճվելը հաստատում է, որ ինքը արագությամբ է եկել, ու իր երթեւեկելի գոտին թողած հարվածել է դրանից դուրս գտնվող «Նիվա» մեքենային: Եթե երթեւեկելի գոտին շրջանցելուց կամ կանգնած լիներ, այդպիսի բան չէր կարող լինել, բայց նման բան չի եղել:
Նիկոլայ Բաղդասարյանն ասում է, որ «Նիվայում» վեց մարդ է եղել, ինչը անթույլատրելի է, նաեւ հիմքեր կան կարծելու, որ անչափահաս է եղել ղեկին: Դուք Հակոբյանների կողմից երթեւեկության կանոնները խախտելու նորմ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:
Ես չեմ տեսնում նրանց մեղավորությունը, սուտ բաներ են ասում, թե մեքենայի ղեկին անչափահաս է եղել: Մահացողներից որեւէ մեկը ղեկին չի եղել, նրանք հետեւն են նստած եղել, հարվածը, բախումը հետեւից է եղել, որը պատճառ է հանդիսացել 2 հոգու մահվան: Ինչ վերաբերում է 6 հոգով նստելուն, դա գնահատման ենթակա խնդիր է, չեմ կարծում, որ որեւէ այլ ճանապարհային երթեւեկության կանոններ է խախտել «Նիվայի» վարորդը, նա խախտում չի կատարել, նույնիսկ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կայանել է:
Իսկ ինչպե՞ս է հիվանդանոցում գտնվող Տաթեւի առողջական վիճակը:
Նա դեռ հիվանդանոցում է, մի անգամ վիրահատել են, նույնիսկ նորից վիրահատելու խնդիր կարող է առաջանալ: Բազմաթիվ կոտրվածքներ ունի, 6 ամսից պարզ կլինի՝ կքայլի, թե ոչ, նոր վիրահատության կարիք կա, թե ոչ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում