Epress.am Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը՝ ի նշան բողոքի դատարանի, դատախազության, կադաստրի և նոտարի գործողությունների դեմ, կարել է բերանը և հացադուլ հայտարարել հերթական նստացույցի ժամանակ։ Այս անգամ նա գիշերում է նախագահականի դիմաց իր մանկահասակ չորս երեխաներից մեկի հետ:
«Ես իմ արյունով պահանջելու եմ ձեզ հետ հանդիպում: Երակներս եմ կտրելու: Եթե դուք այդքանից հետո չհանդիպեք ինձ, ուրեմն ՀՀ նախագահը և ՀՀ գլխավոր դատախազը գիտեն հանցագործության մասին ու ոչ մի միջոց չեն ձեռնարկում հանցագործների նկատմամբ»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ դեռևս նոյեմբերի 6-ին ասել էր Խուդոյանը:
Խուդոյանի խոսքով՝ իր տան կտակի քննությունը միակողմանի է անցնում, նախաքննական մարմինը հրաժարվում է ուսումնասիրել փաստերը և կեղծիքը թույլ տված անձանց պատասխանատվության կանչել: Խուդոյանը համոզված է, որ իր պապի կտակը կեղծելու հարցում մասնակցել է ոչ միայն իր քույրը, այլև պետական կառույցների աշխատակիցներ, այդ թվում՝ կադաստրի աշխատակիցները, և նախաքննական մարմինը չի ցանկանում անկողմնակալ քննություն իրականացնել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում