Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզն ունի գյուղատնտեսության եւ տուրիզմի զարգացման մեծ հնարավորություն

Նոյեմբեր 12,2013 00:35

«Կարծում եմ այսօրվա մեր հավաքը եւ վաղվա  համար նախատեսված աշխատանքները, հնարավորություն են մեկ անգամ եւս փորձել Սյունիքը, բացի  լեռնահումքային իր այս բրենդից մի քիչ ավելի լայն ներկայացնել մեր գործընկերներին: Այստեղ կան մեծ հնարավորություններ զարգացնելու գյուղատնտեսությունը, գյուղատնտեսության հետ կապված  ճյուղերը…: Բավականին մեծ են նաեւ տուրիզմի զարգացման հնարավորությունները: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու այս բոլոր ոլորտներին», – Սյունիքի մարզի ներդրումային համաժողովի բացման ժամանակ նոյեմբերի 11-ին նշեց Կապան ժամանած ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

MHM83178-copy

 

Խոսելով տուրիզմի զարգացման մասին՝ տարածքային կառավարման նախարարը նկատեց, որ  Սյունիքի հարավը լուրջ կարիք ունի նորմալ հյուրանոցային համալիրների, կարեւոր է նաեւ Կապանի օդանավակայանի գործարկման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ինչպես այցելուներին, այնպես էլ տեղացիներին մայրաքաղաքից Կապան այցելել ավելի կարճ ճանապարհով: Նման ձեւաչափով համաժողով առաջին անգամ է անցկացվում եւ համաժողովի մասնակիցները հույս հայտնեցին, որ դրական արդյունքներ արձանագրելու դեպքում՝ փորձը կտարածվի նաեւ Հայաստանի մյուս մարզերում:

MHM83177-copy

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը համաժողովի մասնակիցներին տեղեկացրեց, որ չնայած վերջին տարիներին գրանցված արդյունաբերական արտադրանքի ցուցանիշների կայուն աճին՝ Սյունիքում սոցիալական վիճակի բարելավումը գոհացուցիչ չէ, քանի որ տվյալ ճյուղի ձեռնարկություններն աշխատատեղերի ստեղծման առումով ունեն սահմանափակ հնարավորություններ: «Մեզ համար այսօր հրատապ է  տնտեսության դիվերսիֆիկացմամբ ապահովել նոր աշխատատեղեր եւ լրացուցիչ եկամուտներ: Մենք ուսումնասիրում ու գնահատում ենք  մարզի եկամտաբեր ներդրումային միջավայրը: Սյունիքի մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում, որը դեռ քննարկման փուլում է գտնվում  գործադիրում, արդեն ներգրավել ենք տնտեսության դիվերսիֆիկացման հատված, որը  մշակել ենք ԵԱՀԿ-ի Սյունիքի մարզային կառույցի աջակցությամբ: Այն պիլոտային ծրագրերի առաջարկ է,  ներառում է զարգացման ավելի մեծ ու տարողունակ ծրագրեր, որոնք կարող են ստեղծել նոր աշխատատեղեր եւ  նոր հնարավորություններ», -հավելեց մարզպետը:

1468795_577082295694816_814759678_n

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը կարեւորեց այն հանգամանքը, որ դիվերսիֆիկացման ծրագիրը հնարավորություն կտա մարզին քիչ կախվածություն ունենալ հանքարդյունաբերական ոլորտից:

«ԵԱՀԿ-ն հանձն է առել օգնել Հայաստանի կառավարությանը դիվերսիֆիկացնել տնտեսական զարգացման հնարավորությունները Սյունիքի մարզում և նվազագույնի հասցնել տնտեսական անվտանգության ռիսկերը: Առաջին ներդրումային համաժողովը և տնտեսական դիվերսիֆիկացիայի ծրագիրը, որի մշակմանը մենք աջակցել ենք անցյալ տարի, ինչպես նաև աջակցությունը, որ մենք խթանում ենք մեր գործընկեր կազմակերպությունների միջոցով, կօգնի լուծել այս կարեւոր խնդիրը», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

988372_577082439028135_2067881996_n

Սյունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Թադեւոս Ղազարյանը տեղեկացրեց, որ տնտեսության դիվերսիֆիկացիայի ծագրի շրջանակներում ներառված բոլոր ծրագրերի բարեհաջող իրականացման դեպքում՝ ակնկալվում է 7-12 մլրդ դրամի համախառն հասույթի ավելացում, 1-2 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարվող հարկեր եւ ավելի քան 2500 նոր աշխատատեղեր:

«Մարզի դիվերսիֆիկացիայի ծրագրում առաջարկվող ենթածրագրերն են՝

գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալման կենտրոնների հիմնադրում, սառնարանային տնտեսությունների, գյուղմթերքների եւ մրգերի մթերման տեսակավորման ու սորտավորման կենտրոնների հիմնադրում, չրերի արտադրության համար նախատեսված հատուկ չորանոցների հիմնադրում, ոչխարաբուծական ֆերմաների հիմնադրում  եւ այլն»,-ասաց նա:

Միացյալ Թագավորությունից ժամանած ԵԱՀԿ փորձագետ Ֆելիքս Քյումի-Ամպոֆոնը ներկայացրեց տնտեսական զարգացման մոդելավորումը՝ որպես ներդրումային խթանման գործիք, որը եզակի է իր բնույթով, քանի որ առաջին անգամ է իրականացվելու Հայաստանում:  Փորձագետը կօգնի տեղի մասնագետներին մշակել այդ մոդելը Սյունիքի մարզի համար: Համաժողովը մարզում կշարունակվի մինչեւ նոյեմբերի 13-ը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այսօր Սյունիքում ԱՐԴԵՆ գործում է մոտ 40 հանք. շատը՝ բաց եղանակով: 34 նոր հանքի լիցենզիա է տրված,որից 14-ը Մեղրու շրջանում (տարածքը՝ ընդամենը 664 ք.կմ.):

    Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատին պատկանող «Հովիտ 1» և «Հովիտ 2» պոչամբարները թունավորել-կործանել են «Կարճևան» գետը,որն,իր հերթին, թափվում է «Մեղրի» գետը,իսկ սա՝ «Արաքս» գետը: Լիճք գյուղում պիտի շահագործվի նոր հանք՝«Մեղրի» գետի ակունքում:

    Պոչամբարների թիվը Սյունիքում հասնում է 14: (Աշխարհում) ամենամեծը Կապանի շրջանի Արծվանիկի պոչամբարն է.այն հիմա լիքն է՝ 300 մլն. մ3 թափոն պարունակությամբ:Կառուցված է «Արծվանիկ» գետի հունում, որտեղ թափվում են Քաջարանի կոմբինատի /ԶՊՄԿ-ի թունավոր պոչանքները :

    Նույն ձևի թունավորված է նաև Կապանի «Ողջի» գետ թափվող «Կավարտ» գետակը: “Dundee precious metals Kapan”-ին պատկանող ու Կապան քաղաքից կես կմ. հեռու գտնվող Գեղանուշի պոչամբարը 30 հա է և գտնվում է «Գեղանուշ» գետի հենքի վրա:

    Նույն ձևի՝Սիսիանի շրջանի Դաստակերտի պոչամբարը թունավորում է Տոլորսի ջրամբարը և «Որոտան» գետը:

    Սյունիքի ԲՈԼՈՐ պոչամբարները կառուցված են ՕՐԵՆՔԻ կոպիտ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ.այն է՝ա) հատակները բետոնե-էլաստիկ նյութերով չի մեկուսացված, բ) պատվարները երկաթ-բետոնից չէ,այլ հողից: Ուստի պոչամբարներից թունավոր պոչանքները ներծծվում են հողի շերտեր ու անձրևաջրերի հետ տարածվում ամենուր:

    Ու ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ՝ ոչ ոք չի պատժվում սրա համար:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930