Լրահոս
Օրվա լրահոսը

Աղաչանք–պաղատանք՝ Վլադիմիր Սպիվակովի համերգին մտնելու համար

Նոյեմբեր 11,2013 21:04

Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ավարտվեց Վլադիմիր Սպիվակովի գլխավորած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մոտ երկուժամյա ելույթը, որն էլ իր հերթին ազդարարեց «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի ավարտը: Գյումրեցի հանդիսատեսը երկար ժամանակ չէր կարողանում բաժանվել Վլադիմիր Սպիվակովից, որն էլ աշխարհահռչակ դիրիժորին հարկադրում էր հետ վերադառնալ բեմ ու շարունակել համերգը:

Սակայն ամենահետաքրքրականը գյումրեցիների թատրոն մտնելն էր: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տոմսերը սահմանափակ էին, մոտ 600 տեղի համար են ու բնականաբար ոչ բոլորին էին հասել: Սակայն գյումրեցիներից շատերը, լսելով Վլադիմիր Սպիվակովի համերգի մասին, շտապել էին գալ ու փորձում էին առանց տոմսերի ներս մտնել: Նրանք բառի իսկական իմաստով աղաչում էին դռնապահի դեր տանող քաղաքապետարանի պաշտոնյաներին՝ թույլ տալ իրենց համերգին  մասնակցելու: Շատերն էլ ծանոթ էին մեջ գցում գյումրեցի հրեշտակներին, ովքեր կանգնել էին կարգը պահպանելու համար:

Մի խոսքով, դահլիճում կանգնելու տեղ անգամ չկար, Վլադիմիր Սպիվակովը տներից դուրս էր բերել գրեթե բոլոր գյումրեցիներին, որոնք ամբողջ ընթացքում ոչ միայն քարացած լսեցին, այլ դիրիժորի հետ վերապրեցին երկրաշարժի ծանր հիշողությունները; Ի դեպ, Գյումրու քաղաքապետարանը, տեսնելով որ տոմսերի սահմանափակ լինելու պատճառով հնարավոր չէր ողջ Գյումրին հյուրընկալել թատրոնում, կազմակերպել էր ուղիղ հեռարձակում կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hayk says:

    Как приятно!!! Вот, если бы все новости были такими!!!

  2. Ակտիվիստ says:

    բայց ինչ գործ ունեն քաղաքապետարանի սատանեքը, ոչ թե հրեշտակները ինչպես գրված է նյութում՝վստահ եմ , որ լրագրողը վստահ է, որ նրանք չեն կարող հրեշտակ լինել, բայց այնուամենայնիվ, ինչ գործ ունեն Բալասնյանի գզիրները մուտքն ու ելքը կարգավորելու հարցու? հաաա հասկացա գրելուս ընթացքում՝ոստիկանական լիազորությունները նրանք շատ ավելի լավ են կատարում , քան օրենքի մեր պահապանները, հըլը մի հատ ճշտեք, հո քաղ.մաս անվանակոչված քաղաքապետարան մարդ բերման չեն ենթարկել?սովորության համաձայն իրանց: Իսկ դուք տեղյակ եք ինչու է քաղաքապետարանը մեջ-մեջ արել Սպիվակովի տոմսերը, մարդիկ մտել են քաղաքապետարան ուզել են ասել են չկա, գիտեք ինչու չկա, որովհետև իրար մեջ են արել կանանց ու սիրուհիներին բաժանել, էդ հաստատ է, թե չէ իրանք ու իրանց սիրուհիները Սպիվակովի արվեստի բան հասկացողներ են? չէ էլի, ուղղակի լավ միջոցառում էր , բերվել են համերգի:Այն , ինչի մասին գրեցի, անձամբ եմ առնչվել ու ինձ շատ կոպիտ ձևով դուրս են հրավիրել հենց Բալասնյանի մանկլավիկները:Շատ բան էի տեսել, բայց էս կարգի լկտի պահվածք

  3. Silva Eremyan says:

    Ինչու լրագրողը լ էդ իսկական սատանաներին իրանց անունով կոչել վախենում է կոչել? գրում է հրեշտակներ, շատ անհաջող ընտրված երկիմաստություն է, ի դեպ կամ գոնե հրեշտակները չակերտների մեջ դներ: Իսկ մարդիկ , այդ թվում ես, գլուխ էին ջարդում մտնելու համար, որովհետև Բալասանյանը ու իրա թայֆեն իրար մեջ էին բաժանել տոմսերը ու Սպիվակովի համերգին բերել իրենց կանանց ու սիրուհիներին:Որ խորամուխ լինեիք ու ճշտեիք, թե մարդիկ ինչու են ՛՛աղաչում՛՛ էդ անարժաններին դա կիմանայիք: Անձամբ ես եկել եմ համերգի դռներից ու շատ վրդովված եմ, որովհետև Բալասանյանի մանկլավիկները ուղղակի ինձ դուրս հրավիրեցին գաղութ դարձրած քաղաքապետարանից, երբ եկել էին տոմսի համար հետաքրքրվելու: Ոստիկանական ֆունկցիաներով օժտված քաղաքապետարանի աշխատողները հետաքրքիր է սովորության համաձայն քաղաքապետարան քաղ.մաս քանի հոգու բերման ենթարկեցին այն մարդկանց խմբից, ովքեր ուզում էին տեսնել աշխարհահռչակ Սպիվակովին:Չի էլ ամաչում քաղաքապետ ելույթ է ունենում, գովում գյումրեցուն, որին նույն րոպեին նսեմացնում է, արգելում է մտնել համերգի: Գիտեք, սարսափելի զայրացած եմ ու չէի գրի , եթե անարդարարությունը իմ մաշկի վրա չզգայի: Անցյալ անգամ էն մարզպետարանի Հասմիկ տոտա Կիրակոսյանը Սպիվակովի անվճար համերգի տոմսերը 2000 դրամով ծախեց վրեքս, հիմա էլ էս Բալասանյանը օիններ է հանում: Մեկը չկա ասի, տո այ …… դու ուր, արվեստն ու Սպիվակովը ուր:

  4. Artak says:

    Հրաշալի համերգ էր, քաղաքս շատ է փոխվում

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930