Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ հասարակության կարծիքը խեղաթյուրո՞ւմ են. ՄՄ-ի անդամակցության մասին հարցումների արդյունքները չեն համընկնում

Նոյեմբեր 11,2013 18:05

Օրեր առաջ հրապարակվեց   «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի անցկացված սոցհարցման արդյունքները, համաձայն որի` հարցվածների 86 տոկոսը բավականին դրական է վերաբերվում Մաքսային միությանը միանալու` ՀՀ իշխանությունների որոշմանը: 

Երեկ էլ նույն հարցի կապակցությամբ Պարույր Հայրիկյանը ներկայացրեց ԱԻՄ–ի ու «Պետություն հանուն մարդու իրավունքների»  ՀԿ-ի իրականացրած հարցումների արդյունքները` համաձայն որոնց` ժողովրդի միայն 20 տոկոսն է կողմ Մաքսային  միությանը անդամակցելուն:

Aravot.am-ը «Հայկական սոցիոլոգիական  ասոցիացիայի» ղեկավար Գևորգ Պողոսյանից հետաքրքրվեց` գործնականորեն հնարավո՞ր է նման տատանում նույն հարցի վերաբերյալ: Պարոն Պողոսյանը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր չէ,  անգամ, եթե դա արվեր ոչ թե մեկ շաբաթ, այլ մեկ ամիս հետո, նման տարբերություն չէր կարող լինել: Հայրիկյանի կողմից իրականացվածը ոչ թե սոցհարցում է, այլ երևի փողոցում անցկացված հարցում: Այն ներկայացուցչական չէ: Նախորդ հարցումը ևս առաձնապես վստահություն չի ներշնչում»:

Պարոն Պողոսյանը նշեց, որ իրենք խուսափում են նման հարցումներից  ու ասաց, թե ինչու. «Բնակչության մեջ հստակ պատկերացում ոչ Մաքսային միության, ոչ էլ Ասոցացման համաձայնագրի մասին չկա: Այդ հարցումը կարելի է փորձագետների շրջանում անել: Բայց բնակչությանը այդ հարցը տալուց  մենք նորից ու նորից իրենց կողմնորոշումներն ենք բացահայտում Ռուսաստանի և Եվրոպայի նկատմամբ: Իսկ դրանք 15 տարի նույնն են. ժողովրդի մեծ մասը դեպի Ռուսաստանն է կողմնորոշված` պայմանավորված քաղաքական, մշակութային և ֆինանսական կապերով»:

Հետաքրքրվեցինք` գուցե այդ հարցումները պատվերո՞վ են արված, պարոն Պողոսյանն ասաց. «Հայրիկյանի մոտեցումը ՌԴ-ի նկատմամբ վաղուց պարզ է և այդտեղ նորություն չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Միայն ՌԴ-ից պոկվելն է Հայաստանի զարգացման գրավականը, հակառկ դեպքում կմնանք վասալային վիճակում, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ էր, հակառակ պարագայում 88-ին սկասված Շարժումն անօգուտ պատք է համարել,,,

  2. Նազիկ says:

    Ես պ-ն Պողոսյանին ու լրագրողին կառաջարկեի անձամբ մասնակցել հարցումներին ու իրենցից դուրս կարծիքներ չհայտնել

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930