Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր ճանապարհով հարստացած անձանց քրեական հետապնդում է սպասվում

Նոյեմբեր 11,2013 15:44

Նախախորհրդարանի անդամներն այսօր ներկայացրին նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի սոցիալ-տնտեսական ոլորտի իրենց մոտեցումները:

Նրանք նախ գնահատել են իրավիճակը ոլորտում`սկսելով համաշխարհային ճգնաժամից: Արձանագրելով, որ Համաշխարհային տնտեսությունը հայտնվել է համակարգային ճգնաժամի մեջ, իսկ աշխարհատնտեսության համակարգային ճգնաժամը բարդացնելու են գալիս շրջակա միջավայրի ճգնաժամը եւ գյուղմթերքների համաշխարհային ճգնաժամը: Հասնելով Հայաստանի տնտեսությանը` հայեցակարգում անդրադարձել են, որ այն մենաշնորհացված է, իսկ տնտեսական քաղաքականությունը եւ օրենքները ՀՀ իշխանությունների համաձայնությամբ մշակվում եւ ընդունվում են համաշխարհային վերպետական ֆինանսական ինստիտուտների թելադրանքով:

Ըստ հայեցակարգի` վարչախմբի հեռացումից եւ պետության կառավարումը ստանձնելուց անմիջապես հետո Նախախորհրդարանը նախատեսել է` քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդում, քրեական ճանապարհով ստեղծված հարստությունների ազգայնացում, նշված խմբավորումների վնասազերծում, դրանց ստեղծած տնտեսվարող սուբյեկտների պետականացում, չվճարված հարկերի գանձում, հափշտակված հարստության վերադարձ` պետական բյուջե, հանցավոր ճանապարհով հարստացած անձանց քրեական հետապնդում, պետբյուջեի ապահովում` հարկային անհրաժեշտ եկամուտներով, բանկերի վաշխառուական քաղաքականության հետեւանքով առաջացած գյուղատնտեսական պարտքերի չեղյալ համարում, պետբյուջեի միջոցների ուղղում սոցիալական խնդիրների թեթեւացմանը, պաշտպանության ամրապնդմանը ու տնտեսության նպատակային զարգացման ծրագրերին:
Նախախորհրդարանը նաեւ առաջարկում է ` առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների ներկրման եւ գնագոյացման վերահսկողություն, հանքարդյունաբերության հարկերի բարձրացում` համաձայն տվյալ հանքահումքի ընթացիկ միջազգային գների, հանքարդյունաբերական ընկերություններին միջազգային չափանիշներով նախատեսված բնապահպանական նորմատիվների պահպանման եւ բնապահպանական վճարումների պահանջների ներկայացում, իսկ դրանք չկատարելու դեպքում` նրանց գործունեության արտոնագրերի դադարեցում: Կտրուկ պայքար են նախատեսում նաեւ կաշառակերության դեմ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930