Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը միջնորդեց Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել

Նոյեմբեր 11,2013 15:20

Hmayak_hov_1Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննության ժամանակ մերժեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին պաշտպան Գեորգի Գուլքանյանի միջնորդությունը: Պաշտպանը միջնորդություն էր արել, որ սույն քրեական գործով նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ, միակողմանի: 

Այսօր Գուլքանյանը հանդես եկավ քրեական գործի վարույթը կարճելու եւ Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նոր միջնորդությամբ: Նա ասաց, որ դատաքննության կողմից ի հայտ են եկել նոր հանգամանքներ, իսկ Հ. Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը որեւէ ապացույցով չի հիմնավորվել: «Իր բացատրություններում եւ ցուցմունքներում տուժող «Հայհիդրոնախագիծ» ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանը հայտնել է, թե վիճաբանության ընթացքում Հմայակ Հովհաննիսյանը հրել է իրեն, որը զուգադիպել է ներսից դուռը ինչ-որ մեկի բացելուն, որի պատճառով ձախ ձեռքով հարվածել է մետաղյա դռան եզրային կոշտ հատվածին, ապա համահարվածելով բացված դռանը, վայր է ընկել, որի հետեւանքով ստացել է նշված վնասվածքը»,- ասաց Գ. Գուլքանյանը:
Ըստ պաշտպանի՝ նախաքննության ողջ ընթացքը տարվել է միակողմանի, անհիմն մեղադրանք է առաջադրվել Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ, որը ոչ միայն հանցավոր անցյալով եւ հակաօրինական վարքագծով արատավորված չէ, այլ նաեւ հանրությանը հայտնի է որպես հասարակական-քաղաքական վստահությունը վայելող գործիչ, որպես գիտնական: Ըստ Հ. Հովհաննիսյանի պաշտպանի՝ Սենիկ Ջուլհակյանն իր խմբով արգելափակել, շրջապատման մեջ է վերցրել Հմայակ Հովհաննիսյանին, թույլ չեն տվել ներս մտնել իր իսկ գրասենյակ:
Պաշտպանը նաեւ ասաց. «Ծայրահեղ պայմաններից կամ նյարդահոգեբանական ծանրաբեռնվածությանը իր հոգեֆիզիոլոգիական հատկություններին անհամապատասխանության հետեւանքով է առաջացել սույն միջադեպը»: Դատավոր Գագիկ Պողոսյանը այդ բառակապակցությունը համարեց տեսական: Նա որոշում չկայացրեց եւ դատական նիստը հետաձգեց դեկտեմբերի 3-ին:
Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը միջադեպի ժամանակ եղել է ԱԺ պատգամավորության թեկնածու, միջադեպը գրանցվել է քարոզարշավի 13-րդ օրը, իսկ ՀՀ նախագահի ընտրությունների ընտրարշավի առաջին օրն էլ գործի վարույթը գտնվում էր Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930