Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի կալանավորումը արդարացվա՞ծ էր. մտավորականների կարծիքները միանշանակ չեն

Նոյեմբեր 11,2013 12:06

«Ախր ես չեմ կարող ոչինչ ասել, Վարդանն ինձ համար շատ հարազատ մարդ է, բայց մյուս կողմից էլ կա կրիմինալ, երկու մարդ է զոhվել»,-Aravot.am-ի հարցին` արդյոք արդարացվա՞ծ էր դերասան Վարդան Պետրոսյանի կալանավորումը, այսպես պատասխանեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին տեղի էր ունեցել ավտովթար, որի արդյունքում մահացել էին երկու անչափահասներ: Ավտովթարի համար մեղադրվում է դերասան Վարդան Պետրոսյանը: : Նրան օրեր առաջ կալանավորեցին:  Շարունակելով գնահատել Վարդան Պետրոսյանի հետ կատարվածը`Լևոն Թոքմաջյանը նշեց. «Աստված չանի, ինձ հետ էլ նման բան պատահած լիներ: Չգիտեմ, շատ դժվար է ինձ համար կարծիք հայտնել, բայց որ տարել են դատարան, ուրեմն առողջական վիճակը լավ է եղել, մինչև այդ նրան հիվանդանոցից տուն էին բերել»:
Հրապարակախոս Կարինե Հակոբյանը, ով Վարդան Պետրոսյանի կալանավորման օրը եղել է դատարանի մոտ, Վարդան Պետրոսյանի հետ կատարվածը համարեց «անտրամաբանական, անհասկանալի ու անարդար» և շարունակեց. «Ամենասկզբից հենց Վարդան Պետրոսյանին կալանավորելու միտքը անհեթեթ է, քանի որ դեռ չի եղել դատավարություն, հայտնի չէ` նա մեղավոր է, թե ոչ այդ դժբախտ պատահարի համար: Նա այդ դժբախտ պատահարի պատճառով կորցրել է իր առողջությունը: Փաստորեն զոհ և մեղավոր խառնել ենք իրար: Փոխանակ մեր իրավապահ մարմինները նրան այդ տեսանկյունից վերաբերվեն և արդարացի քննություն իրականացնեն, մենք հենց առաջին օրերին նախ մամուլում ենք տեսնում ապատեղեկատվություն, երբ դեռ հստակ չէ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, արդեն նրան մեղավոր են համարում, հետո էլ կալանավորում»: Տիկին Հակոբյանն այս հարցում տեսնում է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ու մանրամասնում. «Դժբախտ պատահարներից, որոնք գնալով շատանում են, մենք պիտի հետևություն անենք: Բոլորս ցավում ենք զոհերի համար, բայց ճիշտ վերլուծություն անելուց հետո կարող ենք կանխել հետագա պատահարները: Դա մեր ճանապարհների վիճակն է, քաղաքից դուրս գրեթե անտեսանելի են. խավար և շատ տեղերում չլուսավորված: Բացակայում են ցուցատախտակները, ուղեցույցները: Օրինակ`այդ հատվածում, մանավանդ գիշերը, շատ հնարավոր է, որ մութ է եղել, Վարդան Պետրոսյանը ճանապարհը խառնել է, հետո ուզել է ուղղել, երևի թե ինչ-որ բան է տեղի ունեցել…»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930