Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր հանդիպեց Ավստրիայի ընտրանու հետ, որն անակնկալ համառ դիմադրություն ցույց տվեց համաշխարհային օլիմպիադայի հաղթող թիմին:
Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը կեսական միավոր վաստակեցին եւ միայն երրորդ խաղատախտակի առջու հանդես եկող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 65-րդ քայլում կոտրեց Ռոբերտ Կրեյսլի համառությունը՝ 2,5:1,5 հաշվով թիմային կարեւոր հաղթանակ բերելով մեր հավաքականին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մեր Գաբին է….