Երեւանի հրաձգության ՄՊՄԴ-ում այսօր ավարտվեց ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ կազմակերպած Լրատվամիջոցների անդրանիկ սպարտակիադան:
Չորրորդ իշխանության աշխատակիցները տարվա ընթացքում մրցել էին սեղանի թենիսից, դարտսից եւ այսօր պայքարը եզրափակեցին հրաձգությունով: 18 լրատվամիջոցների շուրջ 30 ներկայացուցիչներ դիպուկությունը ստուգեցին օդամղիչ հրացան 10 մետր մրցաձեւում: Երեք փորձնական եւ տասը հաշվարկային կրակահերթերի ամփոփումով կանանց եւ տղամարդկանց մրցապայքարում լավագույն չորս արդյունքը ցույց տված մասնակիցները պարգեւատրվեցին ՀԱՕԿ-ի սահմանած դրամական մրցանակներով:
Կանանց պայքարում ըստ արդյունքների եւ զբաղեցրած հաշվարկային տեղերի առաջին քառյակը կազմեցին:
1. Անի Հարությունյան, «Հանրային Ռադիո»
Կարդացեք նաև
2. Անուշ Աղաբաբյան, «Armbowling.am»
3. Սվետլանա Հովհաննիսյան, «Հայոց աշխարհ» օրաթերթ
4. Լիլիթ Գալստյան, «Երկիր Մեդիա» TV
Տղամարդկանց մեջ հաղթող ճանաչվեցին:
1. Սամվել Ջինանյան, «Երկիր Մեդիա» TV
2. Արման Գալոյան, «Ժողովուրդ» օրաթերթ
3. Սեւակ Գրիգորյան, Մանկավարժական համալսարանի լրատվական բաժին
4. Ռուբեն Արեւշատյան, Aravot.am
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ