Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան կարող է հրաժարվել ԵՄ ասոցացման համաձայնագրից

Նոյեմբեր 10,2013 23:44

«Ազատություն» ռադիոկայան «Յանուկովիչը որոշել է հրաժարվել ասոցացման մասին պայմանագրից, որովհետև վախենում է ազատ թողնել Յուլիա Տիմոշենկոյին և վախենում է նաև, որ Կրեմլի ազդեցության տակ գտնվող ուկրաինական էլիտան իր դեմ ըմբոստանա», – ասում է փորձագետ Յուրի Լուցենկոն:

Յանուկովիչի ղեկավարած Ռեգիոնների կուսակցության անդամ, պատգամավոր Օլեգ Ցարևը ասել է, թե Ուկրաինան դեռ պատրաստ չէ ստորագրել ասոցացման մասին պայմանագիրը և պետք է մի լավ մտածի նման քայլ անելուց առաջ, քանի որ երկիրն ըստ էության կիսված է երկու մասի:

Փորձագետները պնդում են, որ Կրեմլը ուժեղացրել է ճնշումը Յանուկովիչի վրա:

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես կհայտարարի Եվրամիության հետ նախատեսված պայմանագրից հրաժարվելու մասին: Գլազևը նաև հավելել է, որ Ուկրաինան դեֆոլտի առջև է կանգնած և Օստապ Բենդերի՝ «Արևմուտքը մեզ կօգնի» բանաձևը իրավիճակը չի կարող փրկել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930