«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը անձնական երաշխավորագիր է ներկայացրել սիրված դերասան Վարդան Պետրոսյանին կալանքից ազատելու կապակցությամբ: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ չի ճանաչում Վարդան Պետրոսյանին, սակայն սիրում և բարձր է գնահատում նրա արվեստը:
Երաշխավորագրի մեջ մասնավորապես նշված է հետևյալը. «Սույնով ես` Արամ Զավենի Սարգսյանս, որպես ՀՀ քաղաքացի, ճանաչելով Վարդանին և ընդունելով իր բարձր արվեստը, իմ անձով ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ եմ նրա կողմից գործի քննությանը առավելագույնս նպաստելու վարքը և պատրաստակամությունը: Խնդրում եմ Վարդանի փաստաբաններին սույն գրությունը համարել որպես պաշտոնական ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ` ՀՀ դատական ատյաններում նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու գործառույթներում»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում