Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկման մասնակիցները համաձայնեցին, որ հարկավոր է ուժեղացնել ղարաբաղյան հասարակությունը

Նոյեմբեր 10,2013 22:22

2013թ. նոյեմբերի 9-ին երևանյան «Դեմոկրատիայի դպրոց» ՀԿ նախաձեռնությամբ  Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում տեղի ունեցավ քննարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները թեմայով: Բանախոսներն էին «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը, միջազգայնագետ Անդրիաս Ղուկասյանը և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Բանախոսներն անդրադարձան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը տարածաշրջանային և լոկալ նոր իրողությունների ներքո, ինչպիսինն են Մաքսային միություն մտնելու ՀՀ իշխանությունների քայլերը և դրան հաջորդած զարգացումներն Երևանում:

Քննարկմանն ակտիվորեն մասնակցեցին և իրենց կարծիքը հայտնեցին նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, քաղաքագետ Անուշ Ղավալյանը, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս Դավիթ Կարաբեկյանը, ղարաբաղյան շարժման ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը:

Քննարկման մասնակիցները համաձայնեցին, որ հարկավոր է ուժեղացնել ղարաբաղյան հասարակությունը՝ որպես կարգավորման ամենաառանցքային սուբյեկտ, որը սակայն դուրս է մնացել այսօր ընթացող կարգավորման գործընթացից: Այս ամենը հատկապես կարևորվում է նոյեմբերի վերջին սպասվող Ալիև-Սարգսյան հանդիպման ֆոնին:

Քննարկումը Ստեփանակերտում կազմակերպելուն օգնել էր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

 

ԱՎԿ մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930