Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ խմբակցությունը հանդես կգա միջնորդությամբ՝ Վարդան Պետրոսյանի վերաբերյալ

Նոյեմբեր 10,2013 21:26

Yerkir.am -ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության  անդամ Աղվան Վարդանյանն ասել է. «Տեղի է ունեցել ողբերգություն:Ավտովթարի արդյունքում  մահացածների  ընտանիքների  համար անասելի ծանր է կորուստների հետ համակերպվելը: Ցավակցում եմ այդ ընտանիքներին, խորապես ցավում եմ այդ  երիտասարդների համար: Սակայն պետք է հասկանանք, որ  Վարդան Պետրոսյանը այն անձը չէ, որ կխուսափեր քննությունից, կամ կփորձեր խոչընդոտել հետաքննության ընթացքը: Ավելին’  նա նաև այն հանցագործը չէ, որին  հապշտապ պետք էր մեկուսացնել հասարակությունից:

Ընթանում է քննություն և եթե պարզվի, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է, միանշանակ  է , օրենքի սահմաններում  կկրի իր պատիժը, բայց նման  վերաբերմունքը սիրված դերասանի նկատմամբ,  անհասկանալի է:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը վաղը հանդես կգա նախաձեռնությամբ , կմիջնորդենք, որ փոխվի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Երևում է ՀՅԴ-ն գայլի սիրտ է կերել: Այս ի՞նչ համարձակություն: Արդեն հաստատ ընդիմություն է:

    • Անետ Դավթյան says:

      Հետաքրքիր է, իսկ ուր է “Ժառանգությունը”, Րաֆֆին: Թե դիակից էլ պետք չէ որևէ բան պահանջել: Մինչդեռ Վարդան Պետրոսյանը Ֆրանսիայից եկավ ու կանգնեց իր ու իր կուսակցության կողքին:

      • Mariam says:

        Քաղաքական գործիչներն իրենց կրած արժեքներով իրարից շատ չեն տարբերվում: Միայն կուսակցության անուններն են տարբեր: Ինչու՞ համար անցավ գլուխը ինչ-որ մի անհատի համար ցավի տակ դնել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930