Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ հուսալ, որ վերջնական արդյունքը կհամապատասխանի ժողովրդի քվեին». Տիգրան Ուրիխանյան

Նոյեմբեր 10,2013 21:09

Արարատ քաղաքում ավարտվել են քաղաքապետի ընտրությունները: Այժմ ընտրատեղամասերում սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը: Արարատ քաղաքի թիվ 18/06 ընտրատեղամասում ԲՀԿ կուսակցության թեկնածու Սամվել Բարսեղյանի վստահված անձը ԲՀԿ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է:

Aravot.am-ը հետաքրքրվեց պատգամավորից՝ ինչո՞վ է պայմանավորված Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրությունների նկատմամբ ԲՀԿ-ի այսքան մեծ հետաքրքրությունը, մի՞թե անվստահություն կա, երբ պատգամավորներն անձամբ են հետեւում ընտրական գործընթացին եւ հանդես գալիս որպես վստահված անձինք. «Հայաստանյան վերջին ընտրությունները անձամբ ինձ մոտ առաջացրել են շատ հստակ համոզմունք, որ այո, անհրաժեշտ է կիրառել  բոլոր վերսահսկողական մեխանիզմները ընտրություններում օրինականությունը պահպանելու համար»,- ասաց պատգամավորը եւ նշեց, որ իրենք մշտապես իրենց մտահոգությունն են հնչեցրել ընտրական օրենսգրքի վերաբերյալ եւ հանդես են եկել ընտրակարգի փոփոխությունների առաջարկներով:

Պարոն Ուրիխանյանը հաստատեց. կար անվստահություն, որ Արարատում ընտրությունները ընտրակեղծիքներով կլինեն: Իր՝ վստահված անձ լինելու մասին էլ ասում է. «Որպես իրավաբան, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ընտրական օրենսգրքի տիրապետող անձ, վստահված անձի կարգավիճակով կարող եմ վերահսկողություն իրականացնել ընտրական գործընթացի վրա: Վստահ եմ, ԲՀԿ-ից իմ գործընկերները, հանձնաժողովի անդամները նույնպես դա կանեն»:

Այնուամենայնիվ Տիգրան Ուրիխանյանը հույս ունի, որ այս ընտրություններում ամեն ինչ անցնի կարգով ու օրենքով. «Ուզում եմ հուսալ, որ վերջնական արդյունքը կհամապատասխանի ժողովրդի քվեին»:

Ավելացնենք՝ թիվ 18/06 տեղամասում 1715 քաղաքացուց ընտրել է 1185-ը:

 

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Tigran says:

    Էդպես էլ եղավ-վերջնական արդյունքը ապահովվեց ժողովրդի քվեն… տրված փողի դիմաց…

  2. Mariam says:

    Ով, ով, գոնե դուք լռեք: ՀՀԿ-ից ինչո՞վ է ԲՀԿ-ն տարբերվում: Կարելի է կարծել Կոտայքի մարզում բոլոր ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակը առանց կաշառքի ու օրենքներին համապատասխան է եղել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930