Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է հանրությանը ներկայացնել հոկտեմբերի 20-ի երեկոյան Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին ողջ իրականությունը: Այդ նպատակով, նրա խոսքով, մասնագետներն այս պահին արդեն իսկ աշխատում են վթարի 3D մոդելավորված տարբերակի վերարտադրության վրա, որը պատրաստ լինելուն պես՝ կներկայացվի հանրությանը:
«Դիմել ենք՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունից ստանալու եզրակացությունը, որովհետև մեր փորձագիտական կենտրոնից ստացած եզրակացությունը մասամբ է համապատասխանում իրականությանը: Քննիչները ճիշտ հարցադրումներ չեն արել, որպեսզի փորձագետները ավարտեն իրենց եզրակացությունը: Փորձում եմ կապվել եվրոպացի փորձագետների հետ, որպեսզի իրենք ևս մասնակցեն փորձաքննությանը, որպեսզի ունենանք մասնագիտական կարծիք, թե ինչպես է իրականում տեղի ունեցել վթարը, որովհետև հետքերը և մեքենայի վրա եղած վնասվածքները լիարժեք հնարավորություն են տալիս 90-100 տոկոսով պարզել, թե ինչպես է վթարը տեղի ունեցել»,- հայտնեց վթարի ենթարկված դերասանի փաստաբանը:
«Փորձագիտական եզրակացությունը, թեև տրվել է բացառապես քննիչի կողմից ներկայացված տվյալների հիման վրա, բայց, բարեբախտաբար, փորձագետները որոշ օբյեկտիվ տվյալներ են ներկայացրել, որոնք լրիվ փոխում են վթարի պատկերը»,-հավելեց փաստաբանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում