«Արտմեդ » սթրես կենտրոնից Վարդան Պետրոսյանը շտապ օգնության մեքենայով երեկ տեղափոխվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ դատավոր Արիս Սիսակյանի որոշմամբ նա կալանավորվեց:
Սթրես-կենտրոնից մինչ նա դուրս կգար իր պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղասարյանի հետ, մի քանի լրատվամիջոցներին Վարդան Պետրոսյանն ասաց, որ կատարվածի համար ցավում է, ցավակցեց անմեղ երիտասարդ եղբայրների մահվան կապակցությամբ:
«Ոչ մի վայրկյան, ոչ մի դեպքում ոչ մեկիդ մտքով թող չանցնի … Եթե ինձ հասնում է նստել 4-10 տարի կամ 14-ից 20, ես նստելու եմ: Բայց թող ոչ մեկի մտքով չանցնի, որ ես մի մազ անգամ խուսափելու եմ պատասխանատվությունից: Վարդան Պետրոսյանն անցել է մի ճանապարհով, որի պատճառով ոչ մեկը չի ամաչել ու չի ամաչելու աշխարհի ոչ մի ծայրում»,-ասաց սիրված մտավորականը:
Մնացածը մեր տեսանյութում:
Սա արդեն չափից դուրս է: Դուք ով եք դառել որ Վարդանի նման հայի մազին կպնեք, դեռ մի հատ էլ մեղավոր ճանաչեք: Այսինք ամեն ինչից հետո Վարդանը այս վերաբերմունքին է՞ր արժանի: Նույնիսկ եթե նա մեղավոր լինի, ինչը որ կասկածում եմ, նա յուրահատուկ վերաբերմունքի ԷԷԷԷ արժանի:
Իրոք որ Հայքի վերջն եկել է: