«Ազատություն ռադիոկայան». Արարատ քաղաքում կիրակի օրը անցկացվող քաղաքապետի արտահերթ ընտրություններն աչքի են ընկնում ոստիկանության աշխատակիցների մեծ թվով։
Ընտրատեղամասերի մոտ պարբերաբար կուտակվում են ոստիկանական ավտոմեքենաներ, իրավապահները, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ, խումբ-խումբ հսկում են տեղամասերը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբը արդեն ահազանգում է, որ իրենց մոտ մեկ տասնյակ ակտիվիստների տարել են ոստիկանական բաժին՝ առանց հիմնավորումների։
«Տեղամասերում [ԲՀԿ-ի ակտիվիստները] կանգնած են եղել, տարել են ոստիկանություն, բաց են թողել», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի տարածքային կազմակերպության ղեկավար Մանուկ Առաքելյանը՝ շարունակելով. – «Տանում ստուգում են, ոչ մի բան էլ չեն ասում։ Շատ լարված է, շատ վատ է, ես երբևէ Հայաստանում էսքան ոստիկան չեմ տեսել ոչ մի տեղ»։
Կարդացեք նաև
«Բարգավաճ Հայաստան»-ի շտաբը ահազանգում է հանրապետական մրցակցի թիմի կողմից խախտումների մասին։ Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեցին, որ ահազանգեր ունեն ընտրակաշառքի մասին։
Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: