Այսօր ընթանում են Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրությունները: Aravot.am-ը դեռեւս եղել է երկու տեղամասերում: Առայժմ միջադեպ է գրանցել քաղաքի 18/07 տեղամասում. քաղաքացին հեռախոսով նկարել է իր քվեաթերթիկը: «Սա նկատել է հանձնաժողովի անդամը, այդ մասին հայտնել է ինձ, ես քվեաթերթիկը մարել եմ»,- մեզ ասաց տեղամասի հանձնաժողովի նախագահ Եղյան Հայկը: Ըստ ներկաների՝ քաղաքացին Վարուժան Ղուլյանն էր, քվեարկել էր ՀՀԿ-ի թեկնածու Հայկ Հայկյանին: Դիմել են ոստիկանություն: Ոստիկանությունը ձերբակալել է քվեարկության կարգը խախտող քաղաքացուն:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆՍԻՅԱՆ