Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը եւս հինգ թիմերի հետ տարել է 2-ական հաղթանակ եւ լրացուցիչ գործակիցներով 32 երկրների մրցապայքարում զբաղեցնում է առաջին տեղը:
Երկրորդ տուրում մեր ընտրանին 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց Բելգիայի թիմին: Առաջին խաղատախտակի առջեւ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեց, իսկ Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Աննա Հայրապետյանը հաղթանակներ տարան: Մեր աղջիկները երկու հաղթանակով եւ թիմային 4,0 միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում:
Երկրորդ տուրում Ռուսաստանի կանանց հավաքականը սենսացիոն պարտություն կրեց Իսրայելից:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ