Առաջին միջին քաշային կարգում WBO չեմպիոնի թափուր տիտղոսի համար Վանես Մարտիրոսյան-Դեմետրիուս Անդրադե մենամարտն ավարտվեց երկրորդի հաղթանակով:
Վանես Մարտիրոսյանը մենամարտի հենց առաջին ռաունդում նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մնացած ռաունդների մեծ մասում Անդրադեն, շնորհիվ արագության եւ ջեբերով լավ աշխատանքի, տիրապետել է նախաձեռնությանը: Արդյունքում, մարտի ավարտից հետո կողային մրցավարներից երկուսը հաղթանակը շնորհել են Դեմետրիուս Անդրադեին եւ միայն մեկն է նախապատվությունը տվել Մարտիրոսյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ