Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը հարցրել էր քննիչին` բարոյակա՞ն եք համարում կալանավորելը

Նոյեմբեր 10,2013 01:06

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա.Սիսակյանն ընդունեց որոշում Վարդան Պետրոսյանին կալանավորելու մասին: Թե ինչ էր տեղի ունեցել դատավորի չորս ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ որոշման մեկուկես էջի վրա Սահմանադրության, քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներն էին:

Որոշման պատճառաբանական մասում գրված է եղել երեք պարբերություն., որից երկուսը քննիչի միջնորդությունից էր, ըստ պաշտպանի` «copy –paste» արած վիճակում, իսկ մեկն էլ հետեւյալն է. «Կատարված հանցագործությունն առաջացրած հետեւանքների իմաստով շատ ծանր է, այն կյանքից զրկել է երկու երիտասարդ տղաների իրենց ծաղկուն տարիքում, որպիսի հանգամանքը դատարանը դնում է մարդկային, բարոյականության տեսակետից ելնելով»:

Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մի հիմք չի մատնանշել, սա այն դեպքում, երբ «Խոսում է մարդկային բարոյականության տեսակետից ելնելով մի մարդ` դատավոր, որը դատական նիստի ժամանակ հարց է տալիս քննիչին, արդյոք բարոյակա՞ն եք համարում այս պայմաններում, երբ չկան իրավական հիմքեր մարդուն կալանավորելու, որ մարդը զրկվի ազատությունից: Քննիչն այս հարցին չի պատասխանում, դատարանը սակայն ճիշտ հակառակն է անում»:

Վարդան Պետրոսյանի պաշտպանն ասաց, որ դատավորին հարց է տվել, թե չորս ժամ գտնվել է խորհրդակցական սենյակում մի պարբերությո՞ւն գրելու համար ու դեռ ասում է` օրենքի տեսակետից գրեցի:

Մեր այն հարցին, թե մտադի՞ր են բողոքարկել, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ բնական է, բողոքարկելու են:

IMG_1599Դատարանը հանձնարարել էր , որպեսզի քննիչը պաշտպանին տրամադրի կասկածյալի հարցաքննության արձանագրությունը , ասել էին` չկա պատճենահանման սարք, մինչդեռ ըստ Ն. Բաղդասարյանի, երբ Պետրոսյանի անձնագիրն է հանձնվել , պարզվել է, որ նույն դատավորի նույն սենյակում պատճանահանման սարք է եղել:

Երբ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի հետ կապված հրավիրվել էր բժիշկ, եւ միջնորդության քննության ժամանակ կարճ դադար էր եղել, պաշտպան Նիկոլայ Բաղասարյանն ասաց, թե քննիչը հասկացել էր, որ հիմքեր չկան, որովհետեւ, ըստ պաշտպանի, նրա թվարկած հինգ հիմքերից չորսից հրաժարվել է դատաքննության ժամանակ. «Մեկ հիմքը քննիչը վկայակոչեց , որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է տալ անձնագիրը, եթե տար, ապա խափանման միջոցի խնդիր չէր լինի»: Վարդան Պետրոսյանը դատարանում հանձնել էր անձնագիրը:

«Վարդան Պետրոսյանը վիրավորված է քննիչի վերաբերմունքից: Քննիչի արտահայտած բառերից` դեռասան է, մեյմունություն է անում, սա այն ժամանակ, երբ Վարդանը հիվանդանոցում անգիտակից պառկած էր: Վարդանն ասել է, որ ես իմ ապրած կյանքով այն մարդը չեմ, որ փախչեմ եւ փախստականի կարգավիճակով ապրեմ: Վարդանը նաեւ ասաց, որ ինքն ունի տղա, որը ծառայում է բանակում, իրավունք եւ առիթ չի տվել քննիչին, դատախազին»:

Պաշտպանն անհասկանալի համարեց հեռախոսային որոշակի խոսակցությունների ձայնագրությունը, որից տվյալներ է հրապարակել քննիչը դատարանում՝ ասելով. «Ինչո՞ւ է բժշկի եւ որոշ անձանց հեռախոսային խոսակցությունների հիման վրա հետեւություններ արել: Վարդանն ասում է՝ ավտովթարի գործով ինչո՞ւ են ձայնագրել բժշկին, երրորդ անձանց խոսակցությունները, որոնք խոսում են պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու մասին»:

Ֆրանսիայում գտնվող ապահովագրական ընկերությունն առաջարկել էր իր բժշկին, որպեսզի Վարդան Պետրոսյանը տեղափոխվի Ֆրանսիա կամ Մոսկվա, սակայն նա հրաժարվել է: Այդ հանգամանքն էլ ի հայտ է եկել այսօրվա դատաքննության ժամանակ, որպես օպերատիվ տվյալ:

Դատարանը մերժել էր ներկայացված երաշխավորագիրը ու նաեւ`գրավի միջնորդությունը:
Քննիչին հայտնվել էր բացարկի միջնորդություն, սակայն քննիչը հրաժարվել էր որեւէ փաստաթուղթ վերցնել:

Ի դեպ, Վարդան Պետրոսյանը դատարան բերվեց հիվանդանոցային հագուստով եւ այդպես էլ պատգարակով տարվեց քրեակատարողական հիմնարկ:

Vardan Petrosyan
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Ահա թե ինչու են մարդիկ փախչում Հայաստանից:

  2. Ռուզան Սահակյան says:

    Եզն ընկավ, դանակավորները շատացան: Հիմա ինչքան տականք կա՝ կփորձի ինքնահաստատվել հանրախանաչ դերասանի հաշվին: Եկել է պահը, երբ ոչնչությունները փորձում են ցույց տալ իրենց ուժը՝ արժեք տալով անարժեք իրենց գոյությանը:

  3. Samvel says:

    Էդ քննիչ կոչեցյալին բացատրեք, որ էս անգամ արդեն չեն մարսի: վարդանն էն մարդը չի, որ վրեն գործ կառուցեն ու դեռ մարսեն… սա արդեն համազգային խնդիր է, մի մարդու պես ոտքի կկանգնի ողջ հայությունը ու էնպես կթքի դրա նմանների երեսին… աւելի լաւ է խելքները գլուխները հավաքեն ու նորմալ դատավարություն անեն… զզվեցրիք արդեն ձեր էդ մայմունություններով, այ տականքներ

  4. Կուզենայի հարգալից դիմել պրն.Լեւոն Մութաֆյանին եւ տկն.(օր.)Կարինե Ջանջուղազյանին: Հարգելիներս՝ Վարդան Պետրոսյանի գործով գործընթացն արդեն սկսվել է:Այ հիմա հետեւցեք,որ այն ընթանա ըստ ՕՐԵՆՔԻ:(եւ ոչ գործընթացից առաջ անտեղի «սուրեր ճոճել»):

  5. Անահիտ says:

    Բա Շանթը հո սխալ չի, որ սրանց ասումա բարոյական օրենքից զուրկ

    • Արմեն says:

      Արդեն Շանթ ենք ցիտում 🙂 Հա բայց ոչ Լևոն Շանթ

      Վարդան Պետրոսյանը լավ հայ մարդ է, հոյակապ դերասան, խնդրում եմ Շանթին մի բերեք ու…

  6. Maxim says:

    Սա հենց՝ ռոբիկա-շեռժիկա-շաշիկաբարո ստեղծված համակարգի վառ ապացույցն է:
    Եթե Վարդան Պետրոսյանը, այլ Պետրոսյանների նման սազը ձեռքին՝ չիբուռաշկայի գովքը աներ, ապա դժվար թե նրա հետ այդպես վարվեին: Ստեղծված է համակարգ, որը ծառայում է մեկ գաղափարի,՝ ոչնչացնել արժանապատվությունը բոլոր միջոցներով:
    Կամբոչիայի 70-80 թ.-ների Կարմիր Կհմերների առաջնորդ՝ Պոլ Պոտի օրինակը բավական է իմանալ
    բուն իմաստը մեր այսօրվա՝ Կարմիր Կոմերիտականի ստեղծած՝ գաղջ մթնոլորտի մասին, որից հենց
    ինքն է հաճախ խոսում, կամ պարծենում:

  7. Անետ Դավթյան says:

    Վովա Գասպարյանը երևի հենս այս քննիչի ու նրա նմանների մասին էր ասում.”Բազմանում են սրիկաները…..”

  8. Sevan says:

    Վարդան Պետրոսյանի ցուցմունք չտալու տակտիկան անարդար է. Տուժող կողմի ներկայացուցիչ
    Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Երևան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի գործով նախաքննությունը շուտով կմտնի ավարտական փուլ և առաջիկայում գործի նյութերը կներկայացվեն կողմերին ծանոթանալու համար: Մինչ այդ` տուժող կողմը վստահ է, թե «նախաքննությամբ Վարդան Պետրոսյանի մեղքն ապացուցված է և դատաքննությունն էլ դա կապացուցի»:

    Նախաքննության ընթացքում տուժող կողմի համար անհասկանալի է մնացել՝ ինչո՞ւ Վարդան Պետրոսյանը այդպես էլ ցուցմունք չտվեց, «թեպետ նրա առողջական վիճակը ներում էր ցուցմունք տալու համար»: Այս գործով տուժողների իրավահաջորդների և մյուս տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը պատահական չի համարում Վարդան Պետրոսյանի՝ ցուցմունք չտալու տակտիկան:

    «Այսօր որևէ խոչընդոտ չեմ տեսնում Վարդան Պետրոսյանի ցուցմունք տալու համար: Սակայն պաշտպանական կողմը այլ տակտիկա է ընտրել՝ նրանք կծանոթանան ողջ նյութերին և միայն այդ ժամանակ Պետրոսյանը կփորձի իր համար բարենպաստ ցուցմունք տալ արդեն դատարանում, քանի որ իրեն արդեն հայտնի կլինի գործում առկա բազմաթիվ հանգամանքներ: Եթե հիմա ցուցմունք տա, ապա Վարդան Պետրոսյանը կարող է տվյալներ հայտնել, որոնք կհակասեն քրեական գործով ձեռք բերված ապացույցներին: Այսինքն պաշտպանական կողմի տակտիկան է սա, որ ճիշտ ցուցմունք տա, անթերի, որը հետագայում դատարանում կմատուցվի որպես իրականություն: Եթե մինչև գործի նյութերը տրամադրելը Վարդան Պետրոսյանը ցուցմունք չտվեց, գործի նյութերը ստանալուց հետո կորոշեն՝ ինչպես ցուցմունք տալ, որ ճիշտ պաշտպանվեն: Ես գտնում եմ, որ այդ ցուցմունքները արժանահավատ չեն կարող լինել: Անարդար տակտիկա է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Բալոյանը:

    Փաստաբանը վստահ է՝ ուշ, թե շուտ Վարդան Պետրոսյանը ընդունելու է իր մեղքը. «եթե հիմա չընդունեց, ապա դատաքննության ժամանակ կընդունի»:

    «Տուժող կողմի վիշտը թեթևացնելու առումով ավելի ճիշտ կլիներ հիմա ընդուներ մեղքը և ոչ թե դատաքննության փուլում՝ ապացույցների ճնշման ներքո: Սրա մեջ կա բարոյական կողմ»,- ասաց նա:

    Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված անօրինականություններին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնում էր պաշտպանական կողմը, ապա, Ռուբեն Բալոյանի խոսքով` ապօրինություններ չեն եղել:

    «Այս թեման պետք չէ մեկ այլ հարթություն տեղափոխել, քաղաքականացնել, ի վերջո Վարդան Պետրոսյանը կատարել է հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսվում՝ 4-10 տարի ազատազրկում: Նման բնույթի հանցագործություն կատարած անձանց գրեթե 99 տոկոսը գտնվում է կալանքի տակ: Չեմ ուզում որևէ առավելություն տրվի այդ անձանցից որևէ մեկին, կապ չունի՝ նա հանրության կողմից սիրվա՞ծ է, թե՞ ոչ», -նշեց Ռուբեն Բալոյանը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930