ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ընթացող քրեական գործի նախաքննության շրջանակներում նոյեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված և ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ: Բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն:
Ձերբակալվածներից 14-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը.
Հարությունյան Շանթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս),
Ավետիսյան Ավետիս (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս),
Պետրոսյան Լիպարիտ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս),
Հովհաննիսյան Արմեն (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս),
Վարդանյան Վարդան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս),
Առաքելյան Միսակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս),
Մարգարյան Ալբերտ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս),
Գրիգորյան Անուշավան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս),
Հովհաննիսյան Մկրտիչ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս),
Մկրտչյան Վահե (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս),
Հարությունյան Հայկ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս),
Պետրոսյան Տիգրան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս),
Պողոսյան Ալեք (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս),
Մնացականյան Սևակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս):
Ձերբակալվածներից մնացած 6-ը ազատ են արձակվել` Տերտերյան Աշոտ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մկրտչյան Դավիթ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն