Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանին կալանավորեցին ու տարան դատապարտյալների հիվանդանոց

Նոյեմբեր 09,2013 22:45

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հենց նոր՝ 22.44-ին ավարտվեց դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստը: Նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դուրս եկավ դատարանից եւ ասաց, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է ավտովթարի համար, որի հետեւանքով զոհվել է երկու անչափահաս երեխա, մի քանի անձ ծանր վիրավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, «որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով»:

Վարդան Պետրոսյանին ուղեկցելու համար դատարանի (Աբովյանի նստավայր) ետնամուտքին է մոտեցել նաեւ շտապօգնության ավտոմեքենան:

23.17-ին դատարանից պատգարակով դուրս բերվեց Վարդան Պետրոսյանը: Կինը փորձեց բարձրանալ շտապ օգնության ավտոմեքենան՝ ասելով, թե ինքը նրա կինն է եւ Ֆրանսիայի քաղաքացի, ու շուտով դեսպանատան աշխատակիցներն էլ պիտի գան: Սակայն նրան իջեցրեցին շտապօգնության մեքենայից՝ ասելով, թե Վարդան Պետրոսյանը վատ է զգում:

Վարդան Պետրոսյանի քրոջ հարցին, թե ո՞ւր է նա տարվում՝ պատասխանեցին. «Դատապարտյալների հիվանդանոց»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Գագիկ Բաղդասարյան says:

    Իսկ ինչու չբավարարվել ստորագրությամբ “չբացակայելու” վերաբերյալ?
    Այս դեպքը սկսում է հերթական լակմուսի թղթի դերը կատարել “իրավապահների” աշխատանքի համար:

  2. Spartak says:

    Իհարկե, կարելի էր ստորագրությամբ բաց թողնել, հո վտանգավոր հանցագործ չի:Ճանաչումն ու հարգանքն ո՞ւր մնացին:

  3. Վալոդ says:

    Եթե Վարդան Պետրոսյանի հետ են այդպես վարվում, ապա ինչպես են վարվում նրանց հետ, ում գործերը մամուլը չի լուսաբանում: Իսկ Լիսկաները մնում են ազատության մեջ … Ահա թե ինչու են մարդիկ փախչում Հայաստանից:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930