Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել հանդիպել ձերբակալվածների հետ

Նոյեմբեր 09,2013 21:43

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել է nikolpashinyan.com-ում

Մեկ ժամ առաջ, որպես ԱԺ պատգամավոր, այցելեցի «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսնելու համար, թե ինչ պայմաններում են պահվում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված անձինք:

Ի զարմանս ինձ, ՔԿՀ պետի տեղակալը, որ քաղաքացիական հագուստ էր կրում, ասաց, որ ինձ հնարավորություն չեն տա տեսնել կալանավորվածներին:

Մեջբերեցի «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածը, որտեղ ասվում է, որ ԱԺ պատգամավորները կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն (այդ թվում այն խցեր, որտեղ պահվում են կալանավորված անձինք), ինձ ասացին, սակայն, որ չեն կարող նման հնարավորություն տալ, չեն կարող խցերի դռները բացել:

Պահանջեցի՝ ասածները հիմնավորել օրենքով կամ որեւէ այլ իրավական ակտով: Չկարողացան որեւէ հիմնավորում ներկայացնել: Առաջարկեցի համատեղ արձանագրություն կազմել: Հրաժարվեցին: Պետի տեղակալ ներկայացած անձին առաջարկեցի հեռախոսի ձայնագրիչի առաջ շարադրել եւ հիմնավորել դիրքորոշումը: Հրաժարվեց, եւ ըստ էության փախավ: Փորձեցի կապ հաստատել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, չհաջողվեց:

Այսուհանդերձ՝ տեղի ունեցածի կապակցությամբ շտապ պարզաբանում եմ ակնկալում Արդարադատության նախարարից, եւ տեղյակ պահում, որ այսօր, ժամը 22.00-ին կրկին այցելելու եմ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իմ լիազորությունների շրջանակներում: Արդարադատության նախարարից ակնկալում եմ, որ կձեռնարկի համապատասխան միջոցառումներ:

Հ.Գ. Ավելի վաղ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել եմ Շանթ Հարությունյանին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930