Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար մանկապարտեզ ունենալը ճոխություն կլիներ».Լուսի Հարությունյան

Նոյեմբեր 09,2013 21:14

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 6-8-ը մի խումբ լրագրողներով շրջայց կատարվեց ԼՂՀ` Քաշաթաղի շրջան, պատերազմական գործողություններից տուժած, այժմ վերաբնակեցվող, ծայրամասային բնակավայրեր:

Քաշաթաղի շրջանի Աղաձորի միջնակարգ դպրոցը գործում է 2006 թվականից: Դպրոցն ունի 37 աշակերտ, ընդհանուր 8 դասարան` ներառյալ տնօրենի սենյակ եւ գրադարան: Դպրոցի տնօրեն Լուսի Հարությունյանի փոխանցմամբ` դպրոցն ունի ֆիզիկայի, մայրենի լեզվի եւ գրականության մասնագետի կարիք: Ամբողջ ուսուցչական կազմը բաղկացած է 14 հոգուց: Աշակերտների թվաքանակի պակասի հետեւանքով մի քանի դասարաններ միացյալ են անցկացվում. «Եթե դասարանում ձեւավորվում է 4 հոգանոց խումբ, ապա այն համարվում է առանձին դասարան, եթե թիվը չի պահպանվում, այս դեպքում երկու դասարան միացնում ենք: Կարող է առաջին եւ չորրորդ դասարանի երեխաները դասն անցկացնեն միաժամանակ նույն դասասենյակում»,-ասաց Հարությունյանը` հավելելով, որ նույնիսկ այս պայմաններում հարակից գյուղերից եկած աշակերտների հոսքը քիչ չէ. «Չնայած այն հանգամանքին, որ դպրոցն ունի վերանորոգման կարիք, ջրի խնդիր կա, ներսում ջուր չունենք, այնուամենայնիվ 37 աշակերտներից 11-ը հարակից գյուղի երեխաններն են»,-ասաց նա` նշելով, որ այդ գյուղերում եւս կան դպրոցներ: Ըստ նրա` թվաքանակի քիչ լինելու պատճառով, զրո դասարան բացել չեն կարողանում: Դպրոցում զրո դասարան ունենալու համար պետք է 9 երեխա: Ինչ վերաբերում է գյուղում մանկապարտեզ լինել-չլինելուն, Հարությունյանն ասաց. «Մեզ համար մանկապարտեզ ունենալը ճոխություն կլիներ»:IMG_3832IMG_3800 (1)

Գյուղապետ Մկրտիչ Հարությունյանն ասաց, որ գյուղում ջուր կա, իսկ դպրոցում ջուր չլինելու միակ պատճառը շենքի բարձրադիր վայրում գտնվելն է` հավելելով, որ գյուղում առկա առաջնային խնդիրներից մեկը գազաֆիկացման բացակայությունն է, բայց բնակիչները սրան էլ են հարմարվել. «Ընդհանուր 24 տնտեսություն է: Հիմնական զբաղմունքը հողագործություն եւ անասնապահությունն է»,-ասաց գյուղապետը, այնուհետեւ հումորով նշեց. «Մեր գյուղը միակն է տարածաշրջանում, որտեղ ավանակ չկա: Չկա մի ընտանիք,  որտեղ ավանակ ունենան: Սրանով տարբերվում է, քանի որ մնացյալ գյուղերում պարտադիր ոչխար եւ ավանակ լինում են: Մեր գյուղը սրանով բացառություն է կազմում»,-ասաց Հարությունյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930