Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազմեն Չիկոն` ջազն ու ռոքը «մահացու մեղք» համարող Սարատովի հոգևորականի մասին

Նոյեմբեր 09,2013 20:46

Ռուս ուղղափառ եկեղեցու Սարատովի թեմի հոգևորական Վարդապետ Ղազարը, վերջերս «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» իր նյութում   խոսելով երաժշտական ուղղվածության մասին, քրիստոնյայի հոգու  համար չափազանց կործանարար է համարել  ջազ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, քանի որ, ըստ քահանայի, «երաժշտական մշակույթի այս ձևերը չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով»:

«Հենց  ռոք-ըն-ռոլլի երևան գալը արևմուտքում ընկալվեց որպես երիտասարդների սեքսուալ հեղափոխության սկիզբ: Ամբողջ ճանապարհը, որով անցել և անցնում է այս կործանարար «մշակույթը», ահռելի թվով երիտասարդների կարճ ճանապարհով տանում է դեպի խավար դժոխք, ծածկված է ամենանողկալի, ամենասարսափելի մահացու մեղքերի խայտառակությամբ. դա բազմապիսի պոռնկական այլանդակություններն են, սիրո լիարժեք «ազատությունը», այսինքն` ամոթի մերժում, ամեն տեսակի ստոր կրքերի ու ցանկությունների լիակատար սանձարձակություն, դա թմրամոլությունն է, որը հաճախ բերում է ամենասարսափելի հետևանքների, չափազանց բարձ դոզաներից լինում են  մահացության, բռնության, ինքնասպանության դեպքեր»,-  կարծում է   քահանան:

Երեկ Գյումրիում հայտնի ջազմեն Արմեն Թութունջյանը` Չիկոն, անդրադառնալով հոգևորականի այս խիստ գնահատականին, նախ լրագրողներից հետաքրքրվեց, թե ով է այդպիսի ելույթ տվող քահանան ու հակադարձեց նրան. «Ժողովուրդ, դուք տեղյա՞կ եք` ո՞վ է եղել էդ ելույթ ունեցող  քահանան, ես տեղյակ չէի , երեկ ինձ զանգ տվեցին, ես չկարողացա գնալ էդ հարցազրույցին… Ինչ-որ մի քահանա ելույթ է  ունեցել` շատ սաստիկ բացասական  արտահայտվելով ռոքի  հասցեին, ջազն էլ է կցել, որ դա դեմ է մեր մենթալիտետին, որովհետև էդտեղ սատանայական նյութեր կան: Ես ուզում եմ ասեմ, որ այդպիսի բան չի կարող լինել. ջազը դա բարություն է, նաև սեր է ու բարձր բարոյականություն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930