Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ Ելիսեյան պայմանագրի օրինակով

Նոյեմբեր 09,2013 20:02

Մի խումբ թուրք մտավորականներ պնդում են, որ Ելիսեյան պայմանագիրը կարող է օրինակ լինել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար: Գրում է «Հյուրիեթ» թերթը:

Ստամբուլի Շեհիր համալսարանում անցկացված «Հայ-թուրքական հարաբերությունները  ֆրանս-գերմանական փորձի լույսի ներքո» երկօրյա գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Ելիսեյան պայմանագրի 50-ամյակի առթիվ, գիտնական Ֆերհադ Քենթելն ասել է, որ գերմանացիներն ու ֆրանսիացիների միասին են գրել իրենց պատմությունները. «Ինչո՞ւ մենք նույնը չանենք, պետք է միշտ հիշել, որ հայերն ու թուրքերը նույն հողն են կիսել Անատոլիայում», – ասել է Քենթելը:

Գիտնական Մուզաֆեր Շենելի կարծիքով` ժողովուրդը պատրաստ է հաշտության, ու թեպետ պետություններն իրենց կարմիր գծերն ունեն, բայց ժողովուրդը կարող է համոզել իրենց երկրներին:

«Ֆրանսիայի և Գերմանիայի միջև պատերազմները Եվրոպայում դարեր տևած կռիվների և ավերածությունների հիմնական պատճառն էր, սակայն 1963թ. ստորագրած Ելիսեյան պայմանագիրը վերջ դրեց թշնամանքին», – ասել է Շենելը:

«Մենք ուզում ենք, որ մարդիկ իրենք իրենց հարց տան՝ Ելիսեյան պայմանագիրը նկատի ունենալով՝ ի՞նչ կարող ենք անել գոյակցության և հաշտության հասնելու համար, – ասել է Շենելը, -այո, դառն է պատմությունը, բայց ինչպես կարող ենք այս դառը պատմությունը դարձնել միասին ապրելու մշակույթի մի մասը»:

Շենելն ավելացրել է, որ եթե պահանջարկ լինի նրանք այս նախագիծը կիրականացնեն Հայաստանում, և հույս է հայտնել, որ Հայաստանի և Շեհիր համալսարանի միջև ուսանողների փոխանակման ծրագրեր կլինեն:

Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը և Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերը Ելիսեյան պայմանագիրը ստորագրել են 1963թ. հունիսի 22-ին: Ելիսեյան պալատում ստորագրված այդ փաստաթղթով ամրագրվեց երկու երկրների միջև հետպատերազմյան հաշտեցումը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. կայծակ փալանճեան says:

    Նախ որեւէ համամետութիւն չը կայ :Հայէրին Բռնագաղթելու տւին Օսմանեան Թրքերշիրենց պապենական տներից-գործերից,քարուքանդ արին մեր եըկեղեցի-վանքերշմինչ Ֆրանսիա-Գերմանիա իւրեանց տներում են եւ բարի դրացնութիւն վերսկսեցին,ԻՐԱՐ ՀԵՏ ԴԱՍԱԿԱՆ ԿՌԻՒ անելուց ետք: համահաւասար -քիչ նատ ,իրարու հար եւ նման կողմեր էին :Իսկ Հայերիս գրեթէ ՍՏՐԿԱՑՐԵԼ ԷԻՆ ՕՍՄԱՆ-ԹՈՒՐՔԵՐ:
    Մինչ որս էլ -կրտսեր եղբոր միջոցաւ-սատար կանգնելով նոցա՛- դեռ մեզ ուզում են մէջտեղից հանել:
    Շատ պարզամիտ են կարծում մեզ…սակայն հասկանալի է ինմչքան մօտենում ենք Ցեղասպանութեան հԱՐԻՒՐ ԱԱՄԵԱԿԻՆ…..անհանգիս տ են եւ մի կերպ ուցոմ են մեզ թակարդել կրկին: հարկաւոր է չափազանց զգուշութեամբ ընկալել նման մոտեցման փորձեր…
    Նախ ներկայ Թուրքիա պարտի ներողբւթիւն խնդրել,ապա ՅԱՏՈՒՑՈՒՄ ԱՆԵԼ:
    Այս վարկեանիս դիտում եմ Հ.Մէկ -Ինն Նոեմբեր,հարցրեսին Նախագահ Սէրժ Սարգսաենի եւ բաւական լաւ պատասխան ստացան հարց տւողներ Դիվանական դասւելու համազոր:
    Որեւէ կերպ չը խափւել…..այդ թակարտներից….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930