Արվեստագետ Տիգրան Ծիտողձյանը Տիրամոր և մանկան նկարը պատկերել է ժամանակակից մոտեցմամբ: Երկու նկարներում բնական լույսի փոխարեն նա նկարել է էլեկտրական լամպ: Տարբերակներից մեկում «տիրամայրը» պատկերված է բաց դեղին մազերով, կապույտ ջինսով և փոխանակ ուշադրությունը լինի երեխայի վրա, աչքերը սառած են իր iPhone-ի վրա: Երեխայի հայացքն ուղղված է հեռուները, այդպիսով մոր և երեխայի միջև կապը լիովին կտրված է: Գրում է «Դեյլի մեյլ» թերթը:
Մյուս տարբերակը առաջինի նման է ձևավորված՝ բջջային հեռախոսը նույնպես կիզակետն է, միայն թե այս տարբերակում երեխան պլաստիկ շշից հյութ է խմում:
Աստվածածինը մանկան հետ նկարները հիմնականում պատկերվում են երեխան կուրծք ուտելիս և փոքրիկի նկատմամբ մոր գուրգուրանքներով:
37-ամյա Ծիտողձյանը բացատրել է, որ այս աշխատանքներով նա ուզեցել է ցույց տալ «մշակութային գլոբալիզացման, տեխնոլոգիական հեղափոխության և կենսաբանական աղճատման շրջանում ժամանակակից մարդու ինքնությունը»:
Կարդացեք նաև
Ծիտողձյանը ծնվել է Երևանում, այժմ ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ