Վարչական շրջանների աշխատակազմերը շարունակում են տնտեսվարողներից առաջարկներ ստանալ, աշնանային ծառատունկին օժանդակ, մշտադալարների տունկի ծրագրին մասնակցելու վերաբերյալ։
Աջափնյակում, ըստ 40 տնտեսվարողների հայտնած տվյալների, հանրագումարով 60-ից ավելի մշտադալար ծառեր ու թփեր են տնկվելու. նոյեմբերի 9-ի դրությամբ 20 տնտեսվարողներ արդեն կատարել են պարտադիր բարեկարգման շրջանակում սույն աշխատանքները։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մշտադալարների տունկին առայժմ 40 տնտեսվարող է մասնակցում. տնկվելու է 20 եղևնի, մշտադալար 30 թուփ։
Աշնանային ծառատունկին զուգահեռ՝ տնտեսվարողների կողմից մշտադալարների տունկը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն