Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանի նախագահությամբ դեռ չի ավարտվել Վարդան Պետրոսյանի մեղադրանք առաջադրելու եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցի քննությունը: Այս պահին լրատվամիջոցներն ու Վարդան Պետրոսյանի ընկերները գտնվում են դատարանի շենքից դուրս, քանի որ դատարանի մուտքը եղել է փակ, իսկ դռնփակ ընթացակարգով էլ որոշվելու է նրա կալանքի հարցը: Վարդան Պետրոսյանը կարճ ժամանակով դուրս եկավ նիստերի դահլիճից, եւ մենք ճաղապատված դռների հետեւից արձանագրեցինք, որ առաջին հարկի լույսերն անջատվեցին, եւ երբ նա մտավ նիստերի դահլիճ, կրկին լուսավորվեց առաջին հարկի միջանցքը: Կոտայքի մարզի ոստիկանության քննչականի պետ Արսեն Սարգսյանը Aravot.am-ի հարցին, թե ինչու է ընդհատվել դատական նիստը եւ ինչու քննիչը պատշաճ փաստաթղթերով չի ներկայացել դատարան, պատասխանեց, որ չի կարող պատասխանել, քանի որ դատավորն է ընդմիջում հայտարարել ՝լրացուցիչ փաստաթղթեր
դատարան ներկայացնելու համար:
Մեր դիտարկմանը, թե Վարդան Պետրոսյանի պաշտպանը հայտնեց, որ իր տրամադրության տակ է բժշկական փաստաթուղթ, համաձայն որի, նա չպետք է բերվեր դատարան, Արսեն Սարգսյանը պատասխանեց, որ իրենց տրամադրության տալ էլ կա բժշկական փաստաթուղթ, ըստ որի, դերասանը ոչ թե ֆիզիկապես չի կարող ցուցմունք տալ, այլ նրա մոտ հոգեկան սթրես է:
Ավելացնենք, որ ժամը 17:00-ին դատարան ներկայացավ բժիշկ, ըստ մեր տեղեկությունների՝ դա կապված էր Պետրոսյանի առողջության կտրուկ վատացման հետ:
Կարդացեք նաև
Բժշկի մտնելուց հետո դատարանի դռների հետեւից Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ Վարդան Պետրոսյանը խոսել է, առարկել այն մտավախության դեմ, թե ինքը կարող է խուսափել քննությունից: Պաշտպանը հայտնեց, որ քննիչը հղում է արել ինչ-որ օպերատիվ տվյալի, համաձայն որի, իբր Վարդան Պետրոսյանը պատրաստվում է փախչել Ֆրանսիա: Ըստ պաշտպանի՝ մեկից երկու ժամի ընթացքում պարզ կդառնա խափանման միջոց ընտրելու հարցը:
Մանրամասները քիչ հետո
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Էջից
“..Հարգելիներս , կան մարդիկ , որ ֆրանսերենով կարող են գրել , ներկայացնել կատարվածը , ինչպես նաև առաջարկում եմ եթե կան հոգբաներ ,ովքեր պատրաստ կլինեն զոհվածների հարազատներին օգնել գրեք,
կարծում եմ այսպես կկարողանանք Վարդանին օգնել , այդ ընտանիքին օգտակար լինելու հարցում…”
https://www.facebook.com/hayvardanjan
մեծ մանանա էր երկնքից ընկավ (համարյա սուրբ սարգիս)-ի ձեռքը