Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզի Արարատ համայնքում, որտեղ ծանոթացել է 2013թ. նոյեմբերի 10-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախապատրաստման աշխատանքներին:
ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել է Արարատ համայնքում կազմավորված բոլոր 7 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հետ, այցելել ընտրական տեղամասեր` հետևելով տեղամասերում տարվող աշխատանքի ընթացքին:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ինչպես նաև տեղամասերում քվեաթերթիկների ստորագրման ընթացքին հետևող տեղական հասարակական կազմակերպությունների դիտորդներն ընտրական գործընթացների վերաբերյալ որևէ դիտողություն չեն ներկայացրել:
ԿԸՀ մամուլի հաղորդագրություն
Կարդացեք նաև