Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք փորձում ենք համախմբել տարածաշրջանի երիտասարդներին». Ատոմ Մխիթարյան

Նոյեմբեր 09,2013 16:40

Նոյեմբերի 10-ին` Երիտասարդության համաշխարհային օրը, իր ծննդյան 14-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը`Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA):

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Եվրախորհրդի երիտասարդական քաղաքականության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ   միջազգային ասպարեզում վերջին 5 տարիների ընթացքում կազմակերպությունն իրականացրել է ամենաշատ երիտասարդական ուսուցողական ծրագրերը Հայաստանում, առաջատար դիրքեր է գրավում Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանում:

Այն հարցին, թե որոնք են երիտասարդների հիմնական խնդիրները, եւ ինչպես են փորձում լուծել պրն.Մխիթարյանն առանձնացրեց երկու հիմնական խնդիր. «Մենք ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք հարցումներ երիտասարդների շրջանում՝ նրանց կարիքները պարզելու, նրանց առաջարկությունները հաշվի առնելու մեր ծրագրերում: Այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին  հարցում անցկացրինք: Այսօր ամենաարդիական երիտասարդական խնդիրները զբաղվածությունն ու գործազրկությունն է, անհրաժեշտ տեղեկատվության պակասը»,-ասաց նա` նշելով, որ տեղեկատվության պակաս մարզերում ավելի շատ է զգացվում: «Մենք փորձում ենք ակտիվացնել, համախմբել տարածաշրջանի երիտասարդներին, գոնե մշակութային երկխոսության ու ժողովրդական դիվանագիտության ոլորտում»,-ընդգծեց Մխիթարյանը:

Վերջինիս փոխանցմամբ` կազմակերպությունը միավորում է ավելի քան 90 երիտասարդական մասնագիտական ու տարածքային ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ ողջ Հայաստանից` միաժամանակ համագործակցելով  տասնյակ օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ:

Հիշեցնենք, Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին: Այսօր կազմակերպությունը միավորում է ավելի քան 90 երիտասարդական մասնագիտական ու տարածքային ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ ողջ Հայաստանից: Երիտասարդական ակումբների դաշնությունը սերտորեն համագործակցում է տասնյակ օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ` հնարավորություն ընձեռելով հարյուրավոր հայ երիտասարդների մասնակցելու բազմապիսի ուսուցողական այլ ծրագրերի:

Այսօր Երևանում բացվեց նաև ԵԱԴ նոր գրասենյակը, որը ավելացնելու է կազմակերպության աշխատանքները համակարգելու, երիտասարդական ծրագրեր մշակելու և իրականացնելու հնարավորությունները:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930