Այսօր Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտը:
Առաջին տուրում, որում սպիտակներով խաղում էր նորվեգացի հավակնորդը, կողմերը շատ արագ` արդեն 16-րդ քայլում, ոչ-ոքի արեցին: Վաղը սպիտակներով խաղում է աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ