Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները քաշքշեցին Շանթ Հարությունյանի որդուն. «Արի ստեղ հլը, արի ասեմ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2013 15:49

IMG_1632Նոյեմբերի 5-ին հեղափոխական ակցիայի նախաձեռնող Շանթ Հարությունյանին եւ ակցիայի մյուս մասնակիցներին ազատ արձակելու պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ սկսեցին Ազատության հրապարակից:

Երթի նախաձեռնող իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նախքան երթը սկսելը հստակեցրեց իրենց պահանջները: Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Հունան Պողոսյանի եւ ոստիկանության մյուս աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինությունների  եւ բռնությունների հիմքով հարուցել քրեական գործեր, ինչպես նաեւ պահանջում են  հիմնավոր քննություն կատարել եւ հանրությանը ներկայացնել, թե ինչ օպերատիվ հետախուզական տվյալների հիման վրա են նոյեմբերի հինգին Մաշտոցի պողոտայում կենտրոնացվել հատուկ ջոկատայինները, կարմիր բերետավորներն ու ջրցան մեքենաները:

«Քաղաքացիական բոլոր նախաձեռնությունների նկատմամբ դրսեւորվում են բռնություններ, ուժ, ծեծ՝ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Այդ բոլոր ապօրինությունները մնում են անպատժելի…այս ամենը կառավարվում է իշխանությունների կողմից»,- դժգոհեց Արթուր Սաքունցը:

Հետո, որպես ակցիայի կազմակերպիչ, ոստիկաններին տեղեկացրեց, որ պատրաստվում են ակցիան անցկացնել փողոցով ու պահանջեց ապահովել ակցիայի մասնակիցների անվտանգությունը:

Սկսվեցին տարաձայնությունները նրա եւ Երեւանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանի միջեւ:

«Որ ամբողջությամբ մայթ չբարձրանաք, այդպես չի լինի»,- ասաց պարոն Օսիպյանը: Պարոն Սաքունցն էլ  սկսեց հավաքների ազատության մասին օրենքի որոշ հատվածներ կարդալ: Պարոն Օսիպյանն էլ հեգնեց՝ գոնե հասկանո՞ւմ եք, ի՞նչ եք կարդում:

Երթին միացավ նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը եւ վերցրեց Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Գասպարյանի նկարներով եւ հայհոյանքով գրությամբ ցուցապաստառ: Նրա վրա հարձակվեցին ոստիկանները, խլեցին ձեռքից պաստառն ու սկսեցին քաշքշել նրան:

«Արի ստեղ հլը, քեզ ո՞վ է տվել, ի՞նչ բարոյական իրավունք ունես նման բան վերցնելու…արի ասեմ»,- հարցաքննեց Շահենին պարոն Օսիպյանը:

Մինչ ոստիկանները աջ ու ձախ կողմերից քաշքշում էին Շանթ Հարությունյանի որդուն, միջամտեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, պահանջեց հանգիստ թողնել նրան: Տիկին Փոստանջյանն ու մյուս ակտիվիստները շրջափակեցին Շահենին՝ նրան պաշտպանելու համար:

Ակտիվիստները պարոն Օսիպյանից պահանջեցին վերադարձնել իրենց պաստառը ու սկսեցին ծիծաղել, երբ նա ասաց, որ ոչ ոք բարոյական  իրավունք չունի որեւէ մեկին վիրավորել իր պաստառով: Ակտիվիստներն էլ նրան հեգնեցին՝ խոսքի ազատություն է: Շահենից վերցված ցուցապաստառն այդպես էլ չվերադարձվեց, որքան էլ ակտիվիստները պահանջեցին՝ պարոն Օսիպյան, վերադարձրեք գողոնը:

Ակտիվիստներն իրենց բողոքի երթը շարունակեցին՝ «ՀՀ ոստիկանություն, այ քեզ խայտառակություն» կոչերով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hakob says:

    ի՞նչ հետաքրքիր ա… կյանքը եռում ա:
    փոթորիկ մի բաժակ ջրում: ու ինչպես միշտ, փոթորիկի փչոները նույն մարդիկ են- Զարուհի, Սաքունց և կօ…
    նոր ամիս ա, ու ակթնհայտ ա որ նոր ինվեստմենթ ա արված “արտասահմանից”:

  2. Hakob says:

    էտ հայ լիբերռալների երազած “եվրոպայում” սրա նշույլը անգամ որ արվեր, բոլորին արունլվա գետնով քաշ կտային:

    • Ռուզան Սահակյան says:

      Երևի քո անձնական բանկով է ինվեսթմենթ-ը ուղարկվել, դրա համար էդքան լավ գիտես: Եթե քեզ թվում է, թե նրանց արյունլվա չեն անում, չարաչար սխալվում ես: Կամ երևի գիտես, որ անում են, ուղղակի անազնվաբար ստում ես:
      Մարդիկ ուզում են ինչ-որ բան փոխել, ու պայքարի բոլոր նորմալ ձևերը սպառված են, չեն արդարացնում: Ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի: Եվ դա անում են սեփական առողջության, կյանքի հաշվին: Իսկ քո տեղը երևի շատ տաքուկ է, ու փողոցի հարայհրոցն ականջդ խարտում է, խանգարում կուլտուրական հանգիստդ, չէ՞:

    • Hay says:

      Но не забудте что в Европе никто не украл власть.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930